478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում շվի նվագելու դասագիրք է լույս տեսել
10:58
09 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. “Նշական” հրատարակչությունում լույս է տեսել Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի գործադիր տնօրեն Աշոտ Ջիվանյանի “Շվի նվագելու մեթոդական դպրոց” գիրքը, հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչվեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

“Ժողովածուն նախատեսված է երաժշտական դպրոցի սաների համար, սակայն կարող է նաև ուսումնական ձեռնարկ ծառայել այն մարդկանց համար, ովքեր առաջին անգամ եմ իրենց ձեռքն առնում այս ժողովրդական գործիքը և փորձում են վարպետության հասնել այս գործում”, - նշվում է տեղեկատվության մեջ:

Գիրքը նվիրված է հռչակավոր հայ կոմպոզիտոր Կոմիտասի 140 ամյակին: Ժողովածուի նյութը ներկայացված է միանգամից չորս լեզուներով (ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն և անգլերեն), ինչը թույլ կտա օգտվել ժողովածուից հայկական սփյուռքի ներկայացուցիչներին:

Վարժությունների, էտյուդների և գամմաների հետ մեկտեղ դասագրքում բացատրվում է երաժշտական տերմինների նշանակությունը, երաժշտական ստեղծագործությունների կատարման բնույթը:

Գրքի առանձին հատվածում նոտաներով ներկայացված են լավագույն ժողովրդական երգերն ու պարային ստեղծագործությունները, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Հավաքածուի նախաբանում արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանը կարևորել է այս ձեռնարկի նշանակությունը, որը հնարավորություն է տալիս ավելի խորը ուսումնասիրել ժողովրդական գործիքը, նրա առանձնահատկությունները և նպաստում է տեխնիկական դժվարությունների հաղթահարմանը:

Գրքի հեղինակ Աշոտ Ջիվանյանը բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, երկար տարիներ համատեղում է աշխատանքը դասախոսական գործունեության հետ, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում գլխավորել է ժողգործիքների բաժինը: Ջիվանյանն աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում: 2009 թ.-ից աշխատում է Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: