481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայ կանայք հաճախ են դիմում են Մամոգրաֆիայի կենտրոն պրոֆիլակտիկ նպատակներով
16:09
08 Հուլիսի 2010

Առողջության հայ-ամերիկյան կենտրոնում (Մամոգրաֆիայի կենտրոն) 2010 թ.-ի առաջին կիսամյակում հետազոտություն է անցել ավելի քան 10 հազար կին, նշեց կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

«Միայն այս տարվա առաջին կիսամյակում հետազոտություն է անցել 10 հազար 200 կին, այն դեպքում, երբ ողջ նախորդ տարվա ընթացքում այդ թիվը կազմել է 15 հազար», - հինգաշբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Կենտրոնի ղեկավարն ընդգծեց, որ կենտրոն հաճախելիության ավելացումը կապված է ոչ թե կրծքի քաղցկեղի հիվանդացության թվի աճի հետ, այլ պրոֆիլակտիկ նպատակներով հետազոտություն անցնելու հայ կանանց ավելացած ցանկության հետ:

Կրծքի քաղցկեղի վրա ազդող հիմնական գործոնների շարքում Հակոբյանը նշեց գենետիկան, ծանր սթրեսները, ոչ առողջ կենսակերպը (ալկոհոլի, ծխախոտի օգտագործում), անկանոն դաշտանն ու սեռական կյանքը, չափազանց շատ թվով ծննդաբերություններն ու ճարպակալումը:

«Կրծքագեղձի քաղցկեղն արտաքին ախտանիշներ չունեցող հիվանդություն է, այդ պատճառով յուրաքանչյուր կին պետք է տարին մեկ անգամ մամոգրաֆիկ հետազոտության ենթարկվի», - ընդգծեց նա:

Այս համատեքստում Հակոբյանն ափսոսանքով նշեց, որ կանանց մեծ մասը կենտրոն են դիմում` արդեն ունենալով որոշակի խնդիրներ կրծքի շրջանում:

Կենտրոնի գոյության 13 տարվա ընթացքում հետազոտության է ենթարկվել շուրջ 200 հազար հիվանդ, որոնցից 2 հազարի մոտ ախտորոշվել է առաջին և երկրորդ փուլի կրծքի քաղցկեղ, ինչի արդյունքում այդ կանանց հաջողվել է փրկել: Հակոբյանի խոսքերով` ևս 6 հազար կին գտնվում էին հիվանդացության երրորդ և չորրորդ փուլերում, երբ բուժումն արդեն անհնար է:

Առողջության հայ-ամերիկյան կենտրոնը (Մամոգրաֆիայի կենտրոն) ստեղծվել է 1997 թ.-ին, այն զինված է ամենաժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով: Կենտրոնում աշխատում են բարձրակարգ ռադիոլոգ-մասնագետներ, ովքեր ստաժավորում են անցել ԱՄՆ-ի տարբեր կլինիկաներում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: