486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Օբաման հաջորդ տարի, հնարավոր է, ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Գլենդեյլի քաղաքապետ
14:58
08 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Բարաք Օբաման մինչև իր պաշտոնավարման ավարտը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, կարծում է Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանը։

«Եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Նաջարյանը։

Քաղաքապետի խոսքերով, հայկական ողջ համայնքը վիրավորվել է նրանից, որ Օբաման չի կատարել իր նախընտրական խոստումը, և «Մեծ եղեռն» է ասել «ցեղասպանության» փոխարեն։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հայ ժողովրդին հղած ուղերձում դարձյալ չարտաբերեց «Ցեղասպանություն» բառը: Փոխարենը նախագահի շուրթերից հնչեցին «Մեծ Եղեռն» բառերը, որոնք հասկանալի են աշխարհի ցանկացած կետում գտնվող յուրաքանչյուր հայի. հենց այդպես են Հայաստանում անվանում 1915-1923թթ.-ի Ցեղասպանությունը։  

«Հայերն օժանդակել են Օբամային ընտրությունների ժամանակ, բայց այժմ վիրավորված են»,- ասաց նա։

Նաջարյանը նշեց, որ Օբամայի կողմից նախընտրական խոստումների չկատարման պատճառը թուրքական լոբբին է եղել, ինչպես նաև Իսրայելի գործունեությունը, սակայն իսրայելական ՌՕՈՒ կողմից «Ազատության նավատորմի» գրավումից հետո Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների սրման պատճառով իրավիճակը փոխվել է, և հույս կա, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«Մենք պետք է շարունակենք աշխատանքը Իսրայելում Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի անցկացման ուղղությամբ, և հույս ունեմ, որ Իսրայելը կընդունի բանաձևը՝ դրանով իսկ դաս տալով Թուրքիային»։

Նաջարյանը նշեց, որ Հայաստանը պետք է լուծի իր խնդիրները Թուրքիայի հետ, բայց Հայոց ցեղասպանությունը չպետք է մոռացության տրվի։ «Հայոց ցեղասպանությունը և ղարաբաղյան խնդիրը սփյուռքի համար թիվ մեկ թեմաներն են»,- ասաց նա։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։