484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
«Ոսկե ծիրան» փառատոնի «Հայկական համայնապատկեր»-ի հաղթողը բրիտանական կինոփառատոնի մասնակից կդառնա
15:47
07 Հուլիսի 2010

«Ոսկե ծիրան» 7-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի հաղթող-ֆիլմը կմասնակցի «Encounters» բրիտանական կինոփառատոնին, ասաց Հայաստանում Բրիտանական Խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

 «Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը տարածաշրջանում ամենահեղինակավորներից է և անցկացվում է 2004թ.-ից։ «Ոսկե ծիրան» 7-րդ փառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 11-18-ը, որի ընթացքում կներկայացվի ավելի քան 100 կինոնկար՝ աշխարհի 62 երկրից։

«Մենք հատուկ մրցանակ ենք հատկացրել «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի հաղթողի համար: Հաղթող կինոնկարի ռեժիսորը կմեկնի Բրիտանիա՝ «Encounters» կարճամետրաժ կինոյի միջազգային փառատոնին»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թովմասյանը:

Նա ավելացրեց, որ Բրիտանական Խորհուրդը «Ոսկե ծիրան» փառատոնի  ոչ մրցակցային ծրագրում կներկայացնի «Նա՝ չինուհին» լիամետրաժ բրիտանական կինոնկարը և վեց վավերագրական՝ «Փախուստի մեջ Աբդուլի հետ», «Ես շնչում եմ», «Ընդմիշտ հեռանալով», «Լվացքի օրերը», «Սուրբ Ծնունդը հայրիկի հետ» և «Քեզ ավելի շատ եմ սիրում» ֆիլմերը:

Արդեն 16 տարի է՝ «Encounters» կարճամետրաժ կինոյի միջազգային փառատոնն անցկացվում է Բրիստոլ քաղաքում ՝ համարվելով իր ձևաչափում առավել հեղինակավորներից մեկը: Այս տարի փառատոնը կանցկացվի նոյեմբերի 16-21-ը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։