481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացրել է իր նոր կայքն ու լոգոտիպը
19:03
06 Հուլիսի 2010

Հայաստանի Ազգային կինոկենտրոնի  www.ncca.am նոր կայքի և լոգոտիպի շնորհանդեսն է կայացել երեքշաբթի Երևանում։

«Մենք երկար ենք սպասել այս օրվան, քանի որ ազգային կինոկենտրոնն արդեն ավելի քան չորս տարի գործում է, բայց մինչև հիմա մենք մեր կայքն ու լոգոտիպը  չենք ունեցել։ Մենք բավականին երկար ենք աշխատել, քանի որ անպատճառ ցանկանում էինք որակյալ կայք և լոգոտիպ ստեղծել»,- երեքշաբթի շնորհանդեսի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։

Նա նշեց, որ կինոկենտրոնի նոր կայքի ուղղությամբ տարվող աշխատանքների ժամանակ շուրջ 2 հազար լոգոտիպ և զանազան ընկերությունների կայքեր է ուսումնասիրել։

Ըստ կինոկենտրոնի տնօրենի՝ նոր կայքը կինոգործիչների, լրագրողների և ողջ աշխարհի կինոսիրողների համար հայկական կինոարտադրությունն  ուսումնասիրելու հիանալի հնարավորություն կդառնա։

«Այսօրվա դրությամբ կայքը գործում է հայերեն և ռուսերեն լեզուներով, իսկ մոտավորապես մեկ շաբաթից կհայտնվի նաև անգլերեն տարբերակը»,- ասաց Գևորգյանը։

Կինոկենտրոնի տնօրենն ընդգծեց, որ կայքը բաղկացած է 1924թ.-ից մինչև մեր օրերի հայկական ֆիլմերի կինոկատալոգներից, և նրա շնորհիվ կարելի է տեղեկություն ստանալ ինչպես ֆիլմի ստեղծման պատմության, այնպես էլ ֆինանսավորման աղբյուրների մասին։

Ինչ վերաբերում է լոգոտիպին, ըստ Գևորգյանի՝ կինոկենտրոնն անմիջապես հրաժարվել է «ծանր» լոգոտիպերից և արձանների կամ պատմամշակութային հուշարձանների տեսքով խորհրդանիշներից, և լոգոտիպ է դարձել Արարատ լեռը հիշեցնող եռանկյունը։

Կայքի դիզայները Շավարշ Խաչատրյանն է, լոգոտիպի գաղափարը Աշոտ ՀամբարձումյանինՆ Է, իսկ իրականացումը՝ Անդրանիկ Թադևոսյանինը։

«Հայաստանի Ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ, գործում է 2006թ.-ից և համարվում է 1923թ.-ին ստեղծվաած Հ. Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ»  կինոստուդիայի իրավահաջորդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: