480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն հայ-թուրքական երկխոսության տապալման պատասխանատվությունը բարդում է Թուրքիայի վրա. պատգամավոր
17:53
06 Հուլիսի 2010

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան և նրա հայտարարությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն հայ-թուրքական երկխոսության տապալման պատասխանատվությունը բարդում է Թուրքիայի վրա, երեքշաբթի լրագրողներին ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Քլինթոնի հայտարարությունը, մասնավորապես այն, որ գնդակը գտնվում է Թուրքիայի տարածքում, ակնհայտ կերպով վկայում է այն մասին, որ երկխոսության տապալման և գործընթացի հետագա առաջխաղացման բեռը ԱՄՆ-ն բարդում է Թուրքիայի վրա», - ասաց Սաֆարյանը:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը գտնվում էր Հայաստանում Արևելյան Եվրոպայի երկրներ նախատեսված տարածաշրջանային այցի շրջանակներում, որի ընթացքում այցելել է նաև Լեհաստան, Ուկրաինա, Վրաստան և Ադրբեջան:

Ինչպես կարծում է պատգամավորը, պետքարտուղարի այցը Թուրքիային ուղղված մի քանի ազդանշաններ էր պարունակում, մասնավորապես այն, որ ԱՄՆ-ն այս պահին չի դիտարկում Թուրքիային որպես Արևելյան Եվրոպայի մաս:

Միաժամանակ նա նշեց, որ 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Քլինթոնի այցելությունը թեև մասնավոր էր, սակայն բավականին ցուցադրական քայլ էր, որը կրկին կապված է Հայաստանի խնդիրների հետ և ներկայացնում է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը:

«Այս ամենը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն Թուրքիային սպասված աջակցություն չի ցուցաբերի եվրաինտեգրման հարցում, չնայած քննարկումների և որոշակի գործարքների արդյունքում իրավիճակը կարող է փոխվել: Սակայն, այնուամենայնիվ, այցը ցուցադրեց Թուրքիայի և տարածաշրջանում նրա վարած քաղաքականության նկատմամբ ԱՄՆ-ի վրդովվմունքը», - ասաց Սաֆարյանը:

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։