484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգության հայեցակարգ է պատրաստում. ՀՀ բնապահպանության նախարարություն
17:26
06 Հուլիսի 2010

ՀՀ կառավարությունը կմշակի մարդկանց և շրջակա միջավայրի համար Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ամբողջական անվտանգության ապահովման հայեցակարգ, երեքշաբթի գերեզմանոց այցելելիս լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Ներկայումս թունաքիմիկատների գերեզմանոցում պահվում է 512 տոննա թունաքիմիկատ, որից 300 տոննայից ավելին քլորօրգանական կայուն նյութեր են, որոնք պետք է չեզոքացվեն: Սակայն վերջերս գերեզմանոցը վտանգավոր է դարձել և վտանգ է ներկայացնում մոտակա գյուղերի բնակիչների համար, ինչի կապակցությամբ կառավարությունը մտադիր է առաջին փուլում կոնսերվացնել գերեզմանոցը:

«Այստեղ 31 միլիոն դրամի (շուրջ 85 հազար դոլար) շինարարություն է իրականացվել: Աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ մեխանիկական միջնորդության հետևանքով թունաքիմիկատների արտահոսք է տեղի ունեցել: Գետնի մակերեսին հայտնված վնասակարար նյութերի կոնսերվացման անհրաժեշտություն առաջացավ», - ասաց Հարությունյանը:

Նախարարն ավելացրեց, որ իրավիճակը բարդանում է նրանով, որ գերեզմանոցը գտնվում է սողանքային հատվածում, և անձրևները պարբերաբար լվանում են հողը, որի տակ թաղված են թունաքիմիկատները:

«Միջազգային փորձագետների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ մենք կգտնենք այդ խնդրի օպտիմալ լուծումը», - ընդգծեց նա:

Հարությունյանի խոսքերով` տեղանքում տեղադրված են համապատասխան ցուցանակներ, որոնք տեղեկացնում են գերեզմանոցի տարածք մուտք գործելու վտանգի մասին:

«Փշալար է անցկացվել, բացի դրանից պահակ կլինի, ով կբացառի գերեզմանոցի տարածք մարդկանց և տնային կենդանիների մուտքը», - նշեց նախարարը:

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը, որը շուրջ 1 հա մակերես ունի, հիմնադրվել է 1976 թ.-ին, այն գտնվում է Երևան քաղաքում (Էրեբունի համայնք): Գերեզմանոցը նախատեսված էր ժամանակավոր օգտավործման համար` քլորօրգանիկ նյութերի պահման և որոշ ժամանակ անց դրանց ոչնչացման նպատակով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։