487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
ReAnimania 2009 անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում ցուցադրված ֆիլմերի ընտրանին կցուցադրվի Շուշիում
12:45
06 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ReAnimania 2009 անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում ցուցադրված ֆիլմերի ընտրանին կցուցադրվի Շուշիում, տեղեկացնում են ReAnimania-ի մամուլի ծառայությունից:

2010 թվականի հուլիսի 7-9-ը Շուշիի երկու կինոդահլիճներում` Նարեկացի արվեստի կենտրոնում և «Երևան» կինոդահլիճում, կցուցադրվի ReAnimania 2009 անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում ցուցադրված ֆիլմերի ընտրանին. ֆիլմեր, որոնք հանդիսատեսի և ժյուրիի ամենաբարձր գնահատականին էին արժանացել Երևանում: Լեռնային Ղարաբաղի մշակութային կյանքում այս կարևորագույն իրադարձությունը, որն իրականացվում է ՀՀ և ԼՂՀ Մշակույթի նախարարությունների, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, ReAnimania-ի ջանքերով նպատակ ունի ոչ միայն տեղի արվեստասեր հասարակությանը ներկայացնել անիմացիայի ժամանակակից վարպետների ստեղծագործությունները, այլև հետահայաց ցուցադրությունների միջոցով հայ անիմացիայի գլուխգործոցներին ծանոթացնել:

«Եթե ժամանակակից ֆիլմերը ինչ-ինչ տարբերակով և միջոցներով հնարավոր է հայթայթել և դիտել, հայկական այն ֆիլմերը, որոնք արխիվից են հանվում, շատ քիչ են հեռուստատեսությամբ հեռարձակվում, մանավանդ Ղարաբաղում: Այդ պատճառով որոշել ենք ներկայացնել Ռոբերտ Սահակյանցի և ևս 2 հետահայաց ցուցադրություն»,- պատմում է ReAnimania-ի ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը:

Քանի որ ReAnimania-ն ի սկզբանե նպատակ ուներ տարածաշրջանային` մասնավորապես հայկական անիմացիան վերածնել և տարածել, կարևոր էր նաև Արցախում ReAnimania-ի նկատմամբ հետաքրքրության առաջացումը, նաև տեղի երիտասարդներին անիմացիայի` արվեստի այս ժամանակակից և արագ զարգացող ուղղությանը ծանոթացնելը: Ու թեև այսօր արցախցի անիմատորներին, նրանց աշխատանքներին ծանոթ չենք, ReAnimania-ն համոզված է, որ առաջիկայում մենք կհայտնաբերենք և կներկայացնենք նրանց և իրենց աշխատանքները:

«Թե այս ցուցադրումները, թե մեր հանդիպումները Արցախում ուղղված են նրան, որ Արցախը ներկայություն ունենա ReAnimania-ում: Բայց եթե այս տարի փառատոնում չլինեն ֆիլմեր Արցախից, մեր հիմնական նպատակն այն է, որ 2011-2012 թվականներին մենք արդեն ունենանք այնտեղից անիմատորներ` ծնված ReAnimania-ի աջակցությամբ»,- մեկնաբանում է ReAnimania-ի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին:

Արցախում կան շատ լավ երիտասարդներ, ընդհանրապես Արցախում շատ լավ նկարչության դպրոց կա, որն անիմացիայի համար շատ լավ հիմք է: Իսկ տեխնիկական հարցերը, կամ այնտեղի արվեստագետների իմացածն այլ արվեստի մեջ կիրառելը կամ ներդնելը, բնականաբար, որոշակիորեն ReAnimania փառատոնի գործառույթների մեջ է մտնում»,- ամփոփեց Րաֆֆի Մովսիսյանը:

ReAnimania անիմացիոն կինոփառատոնը կազմակերպվում է երկրորդ անգամ: ReAnimania միջազգային անիմացիոն կինոփառատոնը հայ անիմացիոն արվեստը վերածնելու, նաև հայ ժամանակակից անիմացիան միջազգային շուկա ու համաշխարհային ասպարեզ դուրս բերելու առաքելություն  ունի: 

 2009-ի հոկտեմբերին չորս լեցուն օրերի ընթացքում ավելի քան 4000 հանդիսատեսի ներկայացվեցին 15 ծրագիր, ցուցադրվեցին ֆիլմեր աշխարհի 36 երկրներից, հյուրընկալվեցին աշխարհահռչակ անիմատորներ ու պրոդյուսերներ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Շոտլանդիայից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Սիրիայից և այլ երկրներից:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։