478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Բրազիլական սամբան ընդդեմ հոլանդական վարդակակաչների. ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ
19:52
02 Հուլիսի 2010

Այսօր ՀԱՀ-ում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկում են ¼  եզրափակչի խաղերը: Չորս խաղերից երկու ուշագրավներն են՝ Բրազիլիա-Հոլանդիա և Արգենտինա-Գերմանիա հանդիպումները: Փորձագետները և պարզապես ֆուտբոլասերներն այժմ ողջ աշխարհում ենթադրություններ են անում, թե ով է այս և այլ զույգերից  հաղթող դուրս գալու քառորդ եզրափակչում:

Մեկնարկում են ¼ եզրափակչի Բրազիլիա-Հոլանդիա խաղերը, երկու հավաքականներ, որոնք ողջ իրենց պատմության ընթացքում փայլուն, գրոհական ոճով են հանդես եկել, որի շնորհիվ նվաճել են ողջ աշխարհի ֆուտբոլասերների համակրանքը:

Հոլանդացի ֆուտբոլիստների չորրորդ սերունդը՝ Ուելսի Սնեյդերի և Արյեն Ռոբենի գլխավորությամբ, կփորձի հասնել գագաթնակետին, որն այդպես էլ չի հանձնվել 70-ական, 80-ական և 90-ական թվականների լեգենդար հոլանդացի աստղերին:

«Նարնջագույնների» երազանքի իրականացմանը կխանգարեն աշխարհի հնգակի չեմպիոն բրազիլացիները, ովքեր իրենց կազմում ունեն գնդակի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են՝ Ռոբինյոն, Կական, Մայկոնը, Դանի Ալվեշը, Լույշ Ֆաբիանոն և ժամանակակից լավագույն դարպասապահներից մեկը՝ Ժուլիո Սեզարը:

Ամենայն հավանականությամբ, հաղթանակի դեպքում այս թիմերից մեկն իր տեղը կհասատատի եզրափակչում, քանի որ դժվար թե Ուրուգվայ-Գանա զույգի հաղթողը կկարողանա կանգնեցնել նրանց կիսաեզրափակչում:

Միաժամանակ պետք է նշել, որ այս առաջնությունում և բրազիլացիները, և հոլանդացիները ոչ տիպիկ իրենց համար ծրագրային ֆուտբոլ են ցուցադրում:

Օրվա մյուս խաղում, Գանան կփորձի բարձր պահել աֆրիկյան ցամաքի պատիվը, և պատմության մեջ առաջին անգամ կփորձի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ  դուրս գալ: Նրանց  կհակազդեն աշխարհի առաջնության երկակի չեմպիոն ուրուգվայցիները, որոնք առաջնորդվում են ներկա առաջնության ամենահզորներ հարձակվողներից մեկ՝ հիանալի Ֆորլան-Սուարես դուետով:

Քառորդ եզրափակչի մեկ այլ ուշագրավ խաղում, այս առաջնության հիանալի խաղացողներ արգենտինացիները կփորձեն կանգնեցնել գերմանական մեքենան: Տիեզերքի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին աշխարհի առաջնության ժամանակ կփորձի իր գոլերով բացել հաշիվը, չնայած բացի իրենից, արգենտինացիները գիտեն հակառակորդ դարպասապահներից ում տխրեցնեն: Թևեսը, Իգուաինը, Ագուերոն, Դիեգո Միլիտոն՝ նրանցից ամեն մեկը միայնակ կարող է որոշել խաղի ընթացքը:

Մասնագետները կարծում են, որ արգենտինացիների միակ խոցելի տեղը պաշտպանությունն է, ինչպես նաև գլխավոր մարզչի՝ Մարադոնայի անփորձությունը:

Չնայած աշխարհի առաջնության նախաշեմին, գերմանացիները վնասվածքի պատճառով հիմնական կազմից մի շարք խաղացողների կորցրեցին, մասնավորապես՝ իրենց գլխավոր աստղ, հավաքականի վերջին տարիների կապիտան և առաջնորդ Միխայիլ Բալակին, սակայն, այս առաջնությունում բավական հետաքրքիր խաղ են ցուցադրում:

Առաջատարների դերն են ստանձնել չնայած իրենց երիտասարդ տարիքին արդեն հավաքականի վետերան համարվող՝ Ֆիլիպ Լամը և Բաստիան Շվայնշտայգերը, որոնց աջակցում են հավաքականի երիտասարդ աստղեր Մեսութ Թոմասն ու Թոմաս Մյուլերը:

Վերջին քառորդ եզրափակչում են կհանդիպեն Իսպանիան և Պարագվայը: Հնարավոր է, որ Իսպանան այս առաջնության ամենահավասարակշռված թիմն է, որը բոլոր գծերում աշխարհի մակարդակով աստղեր ունի: Թիմը փայլուն և գրոհող ֆուտբոլ է ցուցադրում, որը նման է կատալոնյան «Բարսելոնայի» ոճին: Եվ դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով բարսելոնացիներ Խավի, Ինեստի,  Պույոլյայի, Պիկեի և Բուսկետսայի ներկայությունը մեկնարկային կազմում:

Այդ պատճառով չնայած պարագվայցիները նույնպես վատ խաղ չեն ցուցադրում, հաստկապես պաշտպանությունում, սակայն, հավատալի չէ, որ նրանց կհաջողվի ¼ եզրափակչում կանգնեցնել «կարմիրներին»:

¼ եզրափակչի հաղթողի թեկնածության քննարկմանը նաև շատ մեծ ժամանակ են տրամադրել  երեկ անցած Երևան-Մոսկվա-Կիև-Թբիլիսի՝ «ՀԱՀ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ» տեսակամուրջի մասնակիցները:

Այսպիսով, հայտնի խորհրդային ֆուտբոլիստ, ֆուտբոլային փորձագետ Եվգենի Լովչևը ցանկություն է հայտնել, որպեսզի վերջապես պատմական արդարությունը վերականգնվի և Հոլանդիայի հավաքականը կարողանա աշխարհի առաջնության չեմպիոն դառնալ:

«Ես մեծացել եմ՝ սիրահարվելով 70-ականների հոլանդական ֆուտբոլին, որը այդ ժամանակներից ի վեր միշտ «հղի է» լավ ֆուտբոլիստներով: Եվ ցանկալի էր, որ հոլանդացիներն երբեմն աշխարհի առաջնության չեմպիոն դառնան»,- ասաց Լովչևը:

Լովչևին հակառակ, տեսակամուրջի Հայաստանի և Վրաստանի մասնակիցները միասնական էին բրազիլացիների հանդեպ  ունեցած նախապատվությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: