484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում թերագնահատում են երեք նախագահների հայտարարությունը. Զատուլին
18:52
02 Հուլիսի 2010

Հայ հասարակությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարության հանդեպ թերագնահատում է առկա, ինչը վկայում է Հայաստանում դրա էքսպրես վերլուծությունների մասին, կարծում է ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Կանադայում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, որում կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին արագացնել Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վրա տարվող աշխատանքը՝ Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանն անցնելու նպատակով: Նախագահները նշել են, որ «այժմ Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է կատարել ևս մեկ քայլ և ավարտել Հիմնական սկզբունքների վրա տարվող աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի անցնել Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանը»:

«Այդ որոշումը զգալի չափով կրկնում է այն առաջարկությունները, որոնք հնչել են սանկտպետերբուրգյան հանդիպմանը, որն ավարտվեց Ադրբեջանի դեմարշով։ Սա շատ կարևոր է»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Զատուլինը։

Հունիսի 17-18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկով կողմերը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման առաջարկություններ, որոնք ստացել են «սանկտպետերբուրգյան առաջարկություններ» անվանումը։

Միաժամանակ Զատուլինը նշեց, որ պետք չէ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանից պահանջել, որպեսզի նրանք ամեն հարցում համաձայնեն հայկական կողմի հետ։

 «Փաստաթղթում ասվում է տարածքների ազատագրման անհրաժետության մասին։ Այո, տարբերություն կա անգլերեն և ռուսերեն տեքստերի միջև։ Բայց, ամեն դեպքում, խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք Լեռնային Ղարաբաղ չեն և որոնք, անկախ նրանից, ադրբեջանական, թե՞ հայկական մամուլում եք դուք դա կարդում, մի դեպքում դրանք կոչվում են «Ադրբեջանի բռնազավթված տարածքներ», իսկ մյուսում՝ «անվտանգության գոտի»»,- ասաց նա։

Այս կապակցությամբ ռուս պատգամավորը նշեց, որ սրանից չի հետևում, թե համանախագահները տարբերություն են տեսնում այս շրջանների կարգավիճակի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միջև։

«Չէ՞ որ նրանք չեն դիտարկում Լեռնային Ղարաբաղը որպես օկուպացված հայկական կողմ»,- պարզաբանեց նա։

Բացի այդ, Զատուլինի խոսքերով, հայտարարությունում խոսվում է այն մասին, որ հակամարտության կարգավորման դեպքում կարևոր է Հայաստանի հետ միջանցքի առկայությունը, «և տողատակերում կարդացվում է, որ ցանկացած կարգավորման դեպքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ամբողջությամբ չի համընկնի այն մոտեցման հետ, որը պնդում է Ադրբեջանը»։

«Սա հենց այն էր, ինչ վրդովեցրեց նախագահ Ալիևին Սանկտ Պետերբուրգում։ Նա ոչինչ չի ցանկանում լսել միջանցքի մասին»,- պարզաբանեց նա։

Խոսելով փախստականների մասին՝ Զատուլինը նշեց, որ «փախստականների նույնիսկ 100-տոկոսանոց վերադարձի դեպքում ադրբեջանական բնակչության թիվը չի գերազանցի հայկականին»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: