478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+32
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հայերի միության նախագահն առաջարկել է ստեղծել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերով զբաղվող խորհուրդ
14:57
02 Հուլիսի 2010

Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ)  և Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանն առաջարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերով զբաղվող խորհուրդ ստեղծել:

«Մենք առաջարկում ենք դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ստեղծել և գլխավորել Միասնական գործողությունների ծրագրի մշակման խորհուրդը: Խորհրդի կազմում բացի պետության ներկայացուցիչներից մենք տեսնում ենք համահայկական կազմակերպությունների ղեկավարների, հայտնի գիտնականների, մտավորականության ներկայացուցիչների, ում գործն ու խոսքը հասու են միջազգային հանրությանը», - ասաց Աբրահամյանը Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցած «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանը» թեմայով գիտաժողովի ժամանակ:

ՀՀԿ-ի կողմից կազմակերպված գիտաժողովին մասնակցել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Լիբանանը, Սիրիան, Գերմանիան ներկայացնող փորձագետներ, ինչպես նաև հայաստանցի մասնագետներ և քաղաքական գործիչներ:

Աբրահամյանը նշեց, որ հայեցակարգային ծրագրի մշակման նպատակով անհրաժեշտ է ձևավորել պատմաբանների, միջազգայնագետների և փաստաբանների փորձագիտական խումբ:

Նա նաև նշեց, որ փորձագիտական խմբի գործունեության և միասնական գործողությունների ծրագրի մշակման համար լուրջ ֆինանսական միջոցներ կպահանջվեն` ընդգծելով հատուկ ֆոնդի ստեղծման անհրաժեշտությունը, որին դրամաշնորհներ կհատկացվեն:

«Հաշվի առնելով այն փաստը, որ ժամանակակից Թուրքիան մինչև հիմա Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականություն է վարում` մենք պարտավոր ենք ուսումնասիրել և գտնել այն ուղին, այն միջոցը, որի միջոցով կկարողանանք քաղաքական պատասխանատվության ենթարկել Թուրքիային` Միջազգային դատարանի որոշման համաձայն», - ավելացրեց Աբրահամյանը:

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հասան Մուհայբերն իր հերթին նշեց, որ Թուրքիան պետք է կրի ոչ միայն քաղաքական, այլև իրավաբանական պատասխանատվություն Հայոց ցեղասպանության համար: Այս համատեքստում նա ավելացրեց, որ եթե հայերը դիմեն Միջազգային դատարան, ապա որպես վկաներ պետք է հանդես գան Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրները:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: