484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան պետք է համակերպվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացման հետ կապված փոփոխությունների հետ. ՀՀ սփյուռքի նախարար
14:47
02 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան պետք է համակերպվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացման հետ կապված փոփոխությունների հետ, կարծում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Թուրքիան, հավանաբար, կարծում է, որ անցած 95 տարվա ընթացքում այդ վերքը (Հայոց ցեղասպանությունը) կմոռացվի, և հետևաբար նա կկարողանա խուսափել պատասխանատվությունից: Սակայն այս տարվա ապրիլի 24-ը դարձավ այն բանի աննախադեպ ցուցադրությունը, թե ինչպես է հայ ժողովուրդը ողջ աշխարհում հետևում իր ուխտին` շարունակելով նախնիների գործը… Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է ընդունի և հասկանա, որ փոփոխություններ են կատարվել», - ասաց Հակոբյանը ուրբաթ «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը. արդարության հաստատման սահմանը» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ:

Գիտաժողովին մասնակցել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Լիբանանը, Սիրիան, Գերմանիան ներկայացնող փորձագետներ, ինչպես նաև հայաստանցի մասնագետներ և քաղաքական գործիչներ: Գիտաժողովը կազմակերպվել է Հայկական համաշխարհային կոնգրեսի կողմից:

Խոսելով փոփոխությունների մասին` Հակոբյանը նշեց, որ եթե 20-րդ դարի հայերը տանջված, Հայոց ցեղասպանությունից փրկված հայեր էին, ապա 21-րդ դարի հայերը գիտեն իրենց իրավունքների ու խնդիրների մասին և կարողանում են համապատասխան պահանջներ ներկայացնել:

Բացի դրանից Հակոբյանն ընդգծեց, որ եթե ավելի վաղ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով զբաղվում էր միայն սփյուռքը, արտերկրում գործող հայկական լոբբին, ապա այժմ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ակտիվ քայլեր է ձեռնարկում նաև անկախ Հայաստանը:

ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ այսօր շատ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և այդ գործընթացը շարունակվելու է:

Հակոբյանն ավելացրեց, որ Հայոց ցեղասպանության հետևանքները շարունակում են դրսևորվել նաև այսօր: Մասնավորապես, նրա խոսքերով` դա վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը և սփյուռքի առջև ծառացած` ազգային ինքնության պահպանման խնդրին:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։