484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
0
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Կորեական թերակղզում տիրող իրավիճակի կապակցությամբ
13:17
02 Հուլիսի 2010

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Յուն-Հոի հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Կորեական թերակղզում իրավիճակի սրման կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳն մամուլի ծառայությունը:

Մարտի 26-ին Սեուլի կողմից վերահսկվող Պենենդո  (Baengnyeong) կղզու մոտակայքում ուժեղ պայթյունի հետևանքով հարավկորեական ռազմանավ է խորտակվել, ինչի կապակցությամբ Կորեական  թերակղզու իրավիճակը սրվել է: Խորտակվելուց առաջ ռազմանավը կիսվել է երկու մասի: Նավի վրա 104 մարդ է եղել, 58 նավաստի փրկվել է: Հարավային Կորեան ԱՄՆ-ի և Ճապոնիայի աջակցությամբ նավի խորտակման մեջ մեղադրել է Հյուսիսային Կորեային: Փհենյանում այդ մեղադրանքները ժխտում են:

«Նալբանդյանը ցավակցել է ողբերգության հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նա մտահոգություն է արտահայտել տարածաշրջանում իրադրության սրման առումով` հույս հայտնելով, որ միջազգային հանրության ջանքերը կբերեն տարածաշրջանում իրադրության կայունացմանը», - ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը որպես միջազգային իրավունքի առանցքային նորմերից մեկը: Նրա խոսքերով` Երևանը համոզված է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: