486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը. խոսնակ
10:22
02 Հուլիսի 2010

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը , նախօրեին ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Յուն-Հոյի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Աբրահամյանի խոսքերով` այդ համատեքստում Երևանը կարևորում է Կորեայի Հանրապետության հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ՀՀ ԱԺ խոսնակը համոզմունք է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը:

Աբրահամյանի խոսքերով` Հայաստանի և Հարավային Կորեայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման և ակտիվացման  համար գոյություն ունի մեծ ներուժ: 

Նա ավելացրեց նաև, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը կնպաստի փոխգործակցության զարգացմանը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:

Միաժամանակ ՀՀ ԱԺ խոսնակը աջակցության պատրաստակամություն է հայտնել կորեական ընկերություններին  Հայաստանում ներդրումների, մեծածավալ ենթակառուցվածքային տնտեսական ծրագրերի իրականացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Լի Յուն-Հոն բարձր է գնահատել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն, որը մեծ նշանակություն է ունեցել  հայ-կորեական հարաբերությունները նոր, առավել ամուր  հիմքերի վրա դնելու առումով և խթան հանդիսացավ փոխգործակցության զարգացման համար:

Նրա խոսքերով` միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր նշանակություն ունեցավ Սեուլում երկու երկրների խորհրդարանների նախագահների կողմից ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագրի ստորագրումը:

Դեսպանի խոսքերով` ավելացել են Հայաստանի և Կորեայի միջև առևտրաշրջանառության ծավալները, նվաճումներ կան ինչպես առանձին նախագծերի իրականացման, այնպես էլ գործարար շփումների ոլորտներում:

Նա շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին Հայաստանում գործող կորեական ընկերություններին շարունակական աջակցության համար:

Կողմերը կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Կորեայի միջև համագործակցությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։