477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՏՎԷԼ-ը վառելիք է մատակարարելու Հայկական ԱԷԿ-ին մինչև վերջինիս շահագործումից դուրս գալը
19:33
01 Հուլիսի 2010

ՏՎԷԼ ռուսական վառելիքային ընկերությունը և Հայկական ԱԷԿ-ը շահագործող «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն պայմանագրային փաստաթղթեր են ստորագրել մինչև Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի ավարտը միջուկային վառելիքի ընթացիկ և ծրագրվող մատակարարումների մասին, հաղորդում է ՏՎԷԼ-ի մամուլի ծառայությունը:

«Կնքված փաստաթղթերում ամրագրված է վառելիքի գնագոյացման շուկային միտված մեխանիզմը, որը կգործի մինչև ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործումից դուրս գալը», - նշվում է տեղեկատվության մեջ:

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը:

Կայանը փորձարկվել է 1980 թ.-ին, նրա աշխատանքը դադարեցվել է 1989 թ.-ի մարտին Սպիտակի երկրաշարժից հետո, այն կրկին գործարկվել է 1995 թ.-ի նոյեմբերին հանրապետությունում առաջացած սուր էներգետիկ ճգնաժամի կապակցությամբ: Կայանի երկու էներգաբլոկները գործում են ռուսական առաջին սերնդի «ВВЭР-440» ռեակտորով։ Ներկայումս գործում է միայն կայանի երկրորդ՝ 407,5 ՄՎտ. հզորությամբ բլոկը, որն արտադրում է  Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-50%-ը։

Փորձագետների գնահատականների համաձայն` կայանը կարող է գործարկվել մինչև 2016 թ.-ը:

«ՏՎԷԼ» ԲԲԸ-ն ներառված է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կազմում: ՏՎԷԼ-ի հիմնական գործունեությունն է միջուկային վառելիքի և նրա բաղկացուցիչների, ինչպես նաև ուղեկից միջուկային և ոչ միջուկային արտադրանքի մշակումը, արտադրությունն և իրացումը (այդ թվում նաև արտահանումը): Ընկերությունը զբաղեցնում է միջուկային վառելիքի համաշխարհային շուկայի մոտ 17 տոկոսը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: