482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Քլինթոնը Հայաստան է ժամանում՝ «մեծ եռյակի» ղեկավարների հայտարարության վերաբերյալ համաձայնություն ստանալու նպատակով. քաղաքագետ
16:28
01 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստան է ժամանում՝ «մեծ եռյակի» ղեկավարների հայտարարության վերաբերյալ հայկական ղեկավարության համաձայնությունը ստանալու նպատակով,   կարծում է քաղաքագետ Իգոր Մուրադյանը։

ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում կլինի հուլիսի 4-5-ին։

«Քլինթոնի այցը ոչինչ չի փոխի։ Սա քաղաքական այց չէ... Այստեղ կասվի. «Մենք  «մեծ եռյակի» հայտարարություն ենք արել։ Դուք համաձա՞յն եք»։ Եվ պատասխան կսատանա՝ «Այո», ինչին ոչ ոք չի առարկի»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մուրադյանը։

Ավելի վաղ Կանադայում «մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին արագացնել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ աշխատանքները՝ սկսելու համար Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակումը։

Փորձագետն ընդգծեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-ղեկավարների հայտարարությունը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջանկյալ կարգավիճակի և անվտանգության գոտու շուրջ տարածքների հանձման մասին, ինչն «կործանում» է Հայաստանի համար։

Մուրադյանն ավելացրեց, որ այդ կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է այցով Վաշինգտոն, Մոսկվա և Փարիզ մեկներ, որպեսզի այդ հայտարարության վերաբերյալ իր առարկությունները հայտներ։

Ըստ փորձագետի՝ հայտարարությունը ձեռնտու է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ի համար առաջին հերթին դա լավ հնարավորություն է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, քանի որ այդ երկիրը  կարևորագույն տեղ է զբաղեցնում տարածաշրջանում և հզոր ու վտանգավոր պետություն է համարվում, որը շարունակում է  պահանջներ ներկայացնել Ամերիկային։

Քաղաքագետը նշեց, որ ԱՄՆ գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջան վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն դեռ մնում է Կովկասում և ոչ մի տեղ չի գնացել։

Ըստ քաղաքագետի՝ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ հայտարարությունը  թույլ կտա Ռուսաստանին կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, սակայն ԱՄՆ-ն կփորձի խանգարել դրան։

Միաժամանակ Մուրադյանը նշեց, որ փաստաթղթի անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն տարբերակների միջև ոչ մի հակասություններ  չկան։ Փորձագետը փաստաթղթի հենց բովանդակության վերաբերյալ անհամաձայնություն հայտնեց ։

Այդ կապակցությամբ փորձագետը նաև դժգոհություն հայտնեց Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստից և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի Ղազախստան կատարելիք այցի առնչությամբ՝ ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական խորհրդին մասնակցելու նպատակով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: