484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Դելփյան խաղերի մասնակիցները Երևանում քննարկել են հասարակության մեջ արվեստի դերի վերաբերյալ հարցեր
15:53
01 Հուլիսի 2010

Վեցերորդ երիտասարդական Դելփյան խաղերի մասնակիցների պատվիրակությունները Երևանում քննարկել են ժամանակակից հասարակության մեջ արվեստի և մշակույթի տեղի և դերի վերաբերյալ հարցերը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ դելփյան կոմիտեի մամուլի կետրոնից։

6-րդ երիտասարդական Դելփյան խաղերն անցկացվում են Երևանում՝  ՀՀ կառավարության, մշակույթի նախարարության և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։ Խաղերին մասնակցում են 10-25 տարեկան ավելի քան 500 երիտասարդ արվեստի գործիչներ՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից և Էստոնիայից։

6-րդ երիտասարդական Դելփյան խաղերի ձևաչափում կայացած  ԱՊՀ երկրների միջազգային գիտագործնական ասուլիսի փորձագետների կողմից երկու թեմա է քննարկվել՝ «Ճգնաժամային պատմական իրավիճակներում հասարակության արժեքների համակարգը» և «Արվեստի և մշակույթի միջոցով նշանակալից հասարակական արժեքների ժողովրդականացման կիրառումն ու փորձը»։

Ասուլիսն անցել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվո ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդատու Վիկտոր Կրիվոպուսկովի գլխավորությամբ։

Ինչպես հաղորդեցին Հայաստանի Դելփյան կոմիտերի մամուլի կենտրոնից, նույն օրը Խաղի մասնակիցները համերգներով հանդես են եկել Հայաստանի բոլոր տասը մարզերում և այցելել են հանրապետության մշակութապատմական կենտրոնները։

Այսօրվա դրությամբ միջազգային դելփյան շարժմանը 63 երկիր է մասնակցում։ Գլխավոր կազմակերպությունը համարվում է 2003թ.-ին Մոսկվայում ստեղծված Միջազգային Դելփյան կոմիտեն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։