486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ԲՖԿ-ի անկախ տնօրեն է դարձել
12:22
01 Հուլիսի 2010

«Սիստեմա» Բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի՝ ռուսական դիվերսիֆիկացիոն հոլդինգի բաժնետերերը տնօրենների խորհուրդ են ընտրել՝ կազմում ընդգրկելով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ասվում է ԲՖԿ հաղորդագրությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Բացի Քոչարյանից, տնօրենների խորհրդում, որի թիվը բաժնետերերը 13-ից հասցրել են 11-ի, ընդգրկվել են ևս երեք անկախ տնօրեններ։ Նրանք են Shyam Group of India-ի ղեկավար Ռաջիվ Մեհրոթրան (Rajiv Mehrotra), «Սիստեմա»-ի նախկին նախագահ Եվգենի Նովիցկին, ինչպես նաև Ռուսաստանում և ԱՊՀ-ում KPMG նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը (Roger Munnigs), ով առաջին անգամ է ընդգրկվել ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի կազմում։

Բաժնետերերի կողմից ընտրված խորհրդի մյուս անդամներն ավելի վաղ արդեն եղել են նրա կազմում։ Դա կորպորացիայի հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովն է (տնօրենների խորհրդի ոչ գործադիր անդամ), ԲՖԿ նախկին նախագահ Ալեքսանդր Գոնչարուկը (տնօրենների խորհրդի ոչ գործադիր անդամ), «Սիստեմա»-ի նախագահ Լեոնիդ Մելամեդը (խորհրդի գործադիր անդամ), ԲՖԿ առաջին փոխնախագահ, «Հեռահաղորդակցային ակտիվներ» բիզնես-միավորի ղեկավար Ռոն Զոմմերը (խորհրդի գործադիր անդամ), 1999 թվականից ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ, «Սիստեմա-Գալս» տնօրենների խորհրդի անդամ Դմիտրի Զուբովը (տնօրենների խորհրդի ոչ գործադիր անդամ), «Սիստեմա»-ի նախկին ավագ փոխնախագահ, «Ինտուրիստի» տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Կոպևը  (խորհրդի ոչ գործադիր անդամ), նախկին ավագ փոխնախագահ՝ ԲՖԿ արտաքին կապերի համալիրի ղեկավար Սերգեյ Չերյոմինը (խորհրդի ոչ գործադիր անդամ)։

Տնօրենների խորհրդի նախկին կազմից նորում չեն ընդգրկվել երեք անկախ տնօրեններ՝ Ալեքսանդր Գորբատովսկին, Սթիվեն Նյուհաուսը և Ռոբերտ Սկիդելսկին։

Տնօրենների խորհրդի առաջին նիստում նախագահ վերընտրվեց Վլադիմիր Եվտուշենկովը, իսկ տեղակալներ՝ Սերգեյ Չերյոմինն ու Դմիտրի Զուբովը։

«Սիստեմա» ԲՖԿ-ն ընկերություններ է միավորում հեռահաղորդակցության, տեխնոլոգիաների, ապահովագրման, անշարժ գույքի, մանրածախ առևտրի, բանկային հատվածի և բժշկության ոլորտներում։

Կորպորացիայի մաքուր շահույթը US GAAP չափորոշիչներով 2008 թվականին կազմել է 62 միլիոն դոլար (2007 թվականի համեմատ ընկել է 25 անգամ), հասույթը կազմել է 16,67 միլիարդ դոլար, OIBDA ցուցանիշը՝ 5,5 միլիարդ դոլար։
Հիմնական բաժնետերը կորպորացիայի բաժնետոմսերի 62,1 տոկոսի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովն է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: