480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Բուլղարական «Պռվա» ներդրումային ընկերության առևտրային ներկայացուցչությունն է բացվել Երևանում
11:46
01 Հուլիսի 2010

Բուլղարական «Պռվա» ներդրումային ընկերության տարածաշրջանում առաջին առևտրային ներկայացուցչությունն է բացվել Երևանում։  

Ինչպես չորեքշաբթի բացման արարողության ժամանակ լրագրողներին հայտնեց ընկերության նախագահ Իրինա Կոտլյարովան, ընկերությունը հայկական շուկայի մարքեթինգային ուսումնասիրություններ է անցկացրել, ինչի հիման վրա որոշում է ընդունել, որ Հայաստանի և Բուլղարիայի գործարար հատվածն իրական հնարավորություններ ունի արդյունավետ, փոխշահավետ համագործակցության ընդհանուր դաշտ ստեղծելու և դրանով իսկ նպաստելու երկու երկրների տնտեսության զարգացմանը։

«Հայերը մեծ հետաքրքրություն ունեն Բուլղարիայի նկատմամբ, որտեղ այժմ շատ բարենպաստ ներդրումային կլիմա և բիզնեսի զարգացման հնարավորություն է ձևավորվել, որը համապատասխանում է Եվրամիության պահանջներին և օրենքներին և զարգացման լայն հեռանկարներ ունի»,- ասաց Կոտլյարովան։

Ըստ նրա, սկզբնական փուլում ընկերությունը կզբաղվի Բուլղարիայում անշարժ գույքի առաջխաղացմամբ, որի գները ներկայում բավական ցածր են՝ 20 հազար եվրոյից սկսած, ինչից հետո հնարավոր կլինի բիզնեսի ձևավորումն ու առաջխաղացումը։

Կոտլյարովան նշեց, որ ընկերությունը նաև խորհրդատվական ծառայություններ կմատուցի, մասնավորապես, Բուլղարիայում գործարարության հնարավորության մասով։ Ինչ վերաբերում է մատուցվող խորհրդատվական ծառայություններին, ապա ընկերությունը զեղչերի բավական ճկուն համակարգ ունի՝ մեկ կոնսալթինգի դիմաց սկսած 20 եվրոյից, ինչպես նաև հատուկ անվճար առաջարկություններ, մասնավորապես, շուկաների ուսումնասիրության, անշարժ գույքի պոտենցիալ գնորդների համար պրոմո-տուրերի անցկացման մասով։

«Հայաստանը շատ թույլ է ներկայացված եվրոպական շուկայում, թեև բավական հնարավորություններ կան ԵՄ-ում, մասնավորապես, Բուլղարիայում, ներուժի իրագործման համար»,- ասաց նա։

Միաժամանակ, ըստ նրա, հայկական շուկայում ընկերությունը չունի մրցակիցներ, քանի որ Հայաստանում ներկայացված բոլոր խորհրդատվական ընկերություններն աշխատում են բուլղարական շուկայում միայն որպես միջնորդներ։

Ռուսաստանում Բուլղարիայի դեսպանության խորհրդական, առևտրատնտեսական հարցերի ծառայության ղեկավար Իլյան Ցոնևն իր հերթին նշեց, որ ընկերությունը հետագայում կարող է զբաղվել նաև Հայաստանում բուլղարական ապրանքների տարածմամբ, որոնք բավական վատ են ներկայացված տեղական շուկայում։

Նրա խոսքերով, երկրների միջև վերացել են տնտեսական կապերը, ինչի կապակցությամբ դրանց վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Նա նշեց, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը շատ փոքր է՝ տարեկան մոտ 500 հազար դոլար, ինչը շատ ցածր ցուցանիշ է, և առևտրային ներկայացուցչության աշխատանքի դեպքում կարող է զգալիորեն բարձրացնել այդ ցուցանիշը։

«Մենք պատրաստ ենք աշխատել դեսպանության հետ միասին առևտրային կապերի զարգացման նպատակով և առաջիկայում որոշակի աճ ենք ակնկալում»,- ասաց Ցոնևը։

«Առաջին Ներդրումային Խորհրդատվական Ընկերությունը» բուլղարական առաջատար ընկերություններից է, որը կոնսալթինգային ծառայությունների լայն շրջանակ է տրամադրում՝ Բուլղարիայի տարածքում բնակելի և առևտրային անշարժ գույքի, ամառանոցների, հողատարածքների և խոշոր ներդրումային նախագծերի հետ գործարքների առկայությամբ, կատարում է գործարքների լիակատար իրավաբանական խորհրդատվություն։ «ՊՌՎԱ» ընկերությունը Բուլղարիայի առողջարանային գոտիների զարգացման նախագծեր է իրականացնում։ 

Ներկայում ընկերությունը Բուլղարիայում գործող հիմնական գրասենյակից բացի ներկայացված է նաև Ռուսաստանի չորս քաղաքներում, նախատեսվում է նաև ներկայացուցչություններ բացել Գերմանիայում և Իսրայելում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։