478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական վիրտուալ համալսարանը կարող է նպաստել սփյուռքի կողմից հայագիտության ուսումնասիրությանը
19:57
30 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) կարող է նպաստել սփյուռքի կողմից հայագիտության ուսումնասիրությանը, ասաց քոլեջի հիմնադիր տնօրեն Երվանդ Զորյանը «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում։ 

2009 թվականին ստեղծված հայկական վիրտուալ համալսարանը Հայկական Համընդհանուր Բարեգործական Միության կրթական հաստատությունն է, որն իր առաջատար մեթոդների շնորհիվ նոր ավանդ է մտցնում կրթության ոլորտ։ ՀՎՀ-ի նպատակն է հայագիտության հիմնարար կրթություն ստանալ ցանկացողներին հնարավորություն ընձեռել օն-լայն ռեժիմում։

«Այսօր, ցավոք, սփյուռքի ոչ բոլոր համայնքներում կան դասական հայկական դպրոցներ։ Սփյուռքի դասական հայկական դպրոցներում կարող է սովորել հայկական բնակչության միայն 5 տոկոսը»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Զորյանը։

Միաժամանակ նա նշեց, որ այսօր հասանելի Ինտերնետի լայն հնարավորությունները թույլ են տալիս սփյուռքի հայ երիտասարդությանը սովորելու վիրտուալ դպրոցում։

«Այս ծրագրի մասնակիցները հարմար տարիք ունեն մեր դպրոցում սովորելու համար»,- ասաց Զորյանը։

Նա նշեց, որ դպրոցը գործում է արդեն մեկ տարի, և այդ ժամանակահատվածում ուսում է ստացել 16-81 տարեկան ավելի քան 55 շրջանավարտ։

Ներկայում ՀՎՀ-ում գործում է երեք ֆակուլտետ՝ հայոց լեզվի, պատմության և մշակույթի, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է գիտելիքների տարբեր մակարդակների համապատասխանող մի շարք դասընթացներ։ Ծրագիրը ներկայացված է 6 լեզվով՝ անգլերեն, հայերեն (արևելահայերեն և արևմտահայերեն), ռուսերեն, ֆրանսերեն և իսպաներեն։

Այցելության շրջանակներում «Արի տուն» ծրագրի մասնակիցները դասախոսություն են լսել հայոց լեզվի ստեղծման պատմության թեմայով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: