486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Դելփյան խաղերի «Մնջախաղ» անվանակարգի հաղթող են դարձել հայ մասնակիցները
19:19
30 Հունիսի 2010

ԱՊՀ մասնակից պետությունների 6-րդ երիտասարդական բաց «Դելփյան խաղերը» մեկնարկել են հունիսի 26-ին: «Մնջախաղ» անվանակարգում հաղթող են դարձել հայ մասնակիցները, հաղորդում է Դելփյան խաղերի մամուլի ծառայությունը:

Հունիսի 28-ին  մեկնարկեց Դելփյան խաղերի մրցութային ծրագիրը:  Երևանյան տարբեր համերգասրահներում և  թատերական դահլիճներում իրենց աշխատանքները սկսեցին մրցութային 16 և փառատոնային 2 անվանակարգերի մասնակիցները:

Մնջախաղ, դերասանական արվեստ, կրկես անվանակարգերում մրցույթն անցկացվել է մեկ փուլով և արդյունքներն արդեն հայտնի են:

Մնջախաղ անվանակարգը տեղի է ունեցել Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում հունիսի 28-ին: Մասնակիցները կրտսեր խմբում  6-ն են, ավագ խմբում` 6-ը:  Հայաստանը ներկայացնում էին 9,  Ռուսաստանը` 2,  Էստոնիա` 2, Վրաստան` 2 մնջախաղացներ:  Ժյուրիի կազմում էին Ժ. Դադասյանը (նախագահ, ՀՀ),  Գ. Խոջոյանը (Հայաստան),  Յու. Կոստանյանը (Հայաստան):

Մնջախաղ անվանակարգում ոսկե մեդալի են արժանացել` Մարգարյան Զարուհին (Հայաստան), Սարգսյան Դավիթը (Հայաստան), արծաթե մեդալի` Առաքելյան Միքայելը, Մուշեղյան Ինգան, Կարապետյան Արմանդը, Սուքիասյան Նունեն (Հայաստան): Բրոնզե մեդալակիրներն են Գալստյան Աննան, Մնացականյան Տաթևիկը (Հայաստան):

Դիպլոմ է հանձնվել Վյալլիկ Սաառային (Էստոնիա), Պիմենովա Աննային և Չոկոշվիլի Լիկային (Վրաստան), Փայտյան Հայկազին (Հայաստան):

Բացի վերոնշյալից, մրցույթում ներառված է ևս 16 անվանակարգ՝ դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն, ակադեմիական երգ, ժողովրդական երգ, Ժողովրդական պար, էստրադային երգ, ակադեմիական պար, դի-ջեյ, վեբ-դիզայն, կերպարվեստ, լուսանկարչություն, հեռուստալրագրություն, ժողգործիքներ, ժողովրդական արհեստագործություն, նորաձևություն:

Դելփյան խաղերը սկիզբ են առել մ.թ.ա. 58թ. և խորհրդանշել վիշապ Պիթոնի նկատմամբ Ապոլոն Պյութացու տարած հաղթանակը: Խաղերը հիմնականում անցկացվել են Ապոլոնի գլխավոր սրբավայր համարվող Դելփյան տաճարի մոտ, այդտեղից էլ ստանալով Դելփյան խաղեր անվանումը: Դելփյան խաղերի մասին հիշատակություններ ունեն Պլուտարքոսը, Օվիդիոսը, Հերոդոտոսը, Ստրաբոնը:

Դելփյան խաղերի նոր շրջան է սկսվել 20-րդ դարում: 1927թ. սկսած և մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Հունաստանը վերականգնում է Դելփյան խաղեր անցկացնելու ավանդույթը և այն կազմակերպում երեք տարին մեկ` անտիկ դարաշրջանի խաղերի ստույգ նմանությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: