478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+31
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահն իր ծննդյան օրը կնշի ընտանիքում
14:53
30 Հունիսի 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի իր 56-ամյակը կնշի ընտանիքի և մտերիմների շրջապատում, տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այս օրը սովորական աշխատանքային օր է նախագահի համար: Ծննդյան օրը նախագահը կնշի ընտանիքի շրջապատում», - ասել է Արզումանյանը:

Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում:

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:

Սարգսյանը դարձել է  քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության տարիներին, որի ժամանակ նա մի քանի տարի ղեկավարել է ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն (1989-1993 թթ)` անմիջական մասնակցություն ունենալով ռազմական գործողություններին:

Իր քաղաքական կարիերայի ընթացքում Սարգսյանը Հայաստանի ուժային կառույցներում զբաղեցրել է գրեթե բոլոր առանցքային պաշտոնները: Զբաղեցրել է պաշտպանության նախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, ներքին գործերի նախարարի, ազգային անվտանգության ղեկավարի պաշտոնները, իսկ 2007 թ.-ից մինչև 2008 թ.-ի փետրվարը՝ մինչև նախագահի պաշտոնին անցնելը, զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը:

2007 թ.-ի նոյեմբերից Սարգսյանը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնը, որը ղեկավարում է իշխող կոալիցիան: Իշխող կոալիցիայի կազմում են «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունները:

2008 թ.-ի փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանը հաղթել է ՀՀ նախագահական ընտրություններում:

Սարգսյանը պարգևատրվել է պետական պարգևներով, որոնց թվում են ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» և «Ոսկե արծիվ» շքանշանները, պետական այլ պարգևներ: Արժանացել է Արցախի հերոսի կոչմանը:

Նախագահի կինը` Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում` զինվորականի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է:

Սերժ Սարգսյանն ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը, և մեկ թոռնիկ` Մարիամը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
13:28
11 Սեպտեմբերի 2017
ԱԺ–ն քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը
ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը։