478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անհամբերությամբ են սպասում Մեդվեդևի այցին. ՌԴ-ում Հայաստանի դեսպան
10:40
30 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը հայտարարել է, որ Հայաստանում անհամբերությամբ են սպասում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցին:

Ինչպես ակնկալվում է, Մեդվեդևը Երևան կայցելի օգոստոս ամսին:

«Վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո հայկական կողմը հայտարարել է, որ ստացել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի համաձայնությունը, և Ռուսաստանի նախագահի պետական այցը կկայանա: Կարծում եմ, որ առաջիկայում այցը կկայանա, և իմ երկրում շատ ուշադիր, շատ ջերմորեն, շատ անհամբերությամբ են սպասում այդ այցին: Կարծում եմ, որ այդ այցը կդառնա հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր փուլը», - ասել է Եսայանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը տեղի է ունեցել հունիսի երկրորդ կեսին Սանկտ Պետերբուրգում անցկացվող Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում:

Նա նշել է, որ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների մակարդակն ու բնույթը` երկկողմ համագործակցության միասնական համակարգը ընդգրկում է համագործակցության բոլոր ոլորտները: «Տնտեսություն, քաղաքականություն, մշակույթ, ռազմաքաղաքական ոլորտ, տարածաշրջանային և միջազգային քաղաքականություն: Եվ բնական է, որ այս բոլոր հարցերը ընդգրկված կլինեն բանակցությունների օրակարգում», - ասել է Եսայանը:

Դեսպանը հույս է հայտնել, որ կքննարկվեն նաև այնպիսի հարցեր, ինչպիսիք են ղարաբաղյան հակամարտության միջազգային-իրավական կարգավորման խնդիրը, երկկողմ տնտեսական և քաղաքական հարցերը, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների աշխատանքներում երկու երկրների մասնակցության հետ կապված հարցերը, հնարավոր հայ-թուրքական կարգավորումը:

«Այսինքն, կքննարկվեն մեր արտաքին քաղաքականության առավել կարևոր և սկզբունքային հարցերը», - ասել է Եսայանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: