484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
Լիլիթ Մկրտչյանը Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-պրիի փուլում պարտության է մատնել աշխարհի նախկին չեմպիոնուհուն
18:54
29 Հունիսի 2010

Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը սև խաղաքարերով Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի 4-րդ փուլում հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն Անտոանետա Ստեֆանովային (Բուլղարիա), հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Էլինա Դանիելյանն իր հերթին ոչ-ոքի է խաղացել Խոու Իֆանի (Չինաստան) հետ: Հինգերորդ փուլի այլ խաղերում ռուսաստանցի Տատյանա Կոսինցևան պարտության է մատնել Վրաստանի ներկայացուցիչ Մայա Չիբուրդանիձեին, Նանա Ձագնիձեն (Վրաստան)` Մարթա Ֆիերոյին (Էկվադոր), իսկ Շեն Յանը (Չինաստան)` Բայրա Կովանովային (Ռուսաստան): Միայն Պիա Կռամլինգ (Շվեդիա) – Սյու Յուխուա (Չինաստան) հանդիպումն է ավարտվել ոչ-ոքի:

Մրցաշարի առաջատարն է 3,5 միավոր հավաքած Նանա Ձագնիձեն (Վրաստան):

Չորրորդ փուլում երկու հայ շախմատիստուհիները ոչ-ոքի են խաղացել` Լիլիթ Մկրտչյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Տատյանա Կոսինցևայի հետ, իսկ Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղացել Չինաստանը ներկայացնող Սյու Յուխուայի հետ: Ոչ-ոքի է ավարտվել նաև Շեն Յան (Չինաստան)-Պիա Կրամլինգ (Շվեդիա) հանդիպումը:

Փուլի այլ հանդիպումներում Ձագնիձեն սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել ռուսաստանցի Բայրա Կովանովայի նկատմամբ, Մայա Չիբուրդանիձեն հաղթել է Մարթա Ֆիերոյին (Էկվադոր), իսկ Խոու Իֆանը (Չինաստան)` Անտոանետա Ստեֆանովային (Բուլղարիա):

Հինգ փուլերից հետո մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի` Նանա Ձագնիձե (Վրաստան)` առաջին տեղ (4,5 միավոր), Տատյանա Կոսինցևա (Ռուսաստան)` երկրորդ տեղ (4 միավոր), Լիլիթ Մկրտչյան (Հայաստան)` երրորդ տեղ (3,5 միավոր), Էլինա Դանիելյան (Հայաստան)` 4-րդ տեղ (3 միավոր), Մայա Չիբուրդանիձե, Խոու Իֆան և Շեն Յան` 5-7-րդ տեղ  (2,5-ական միավոր), Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա), Սյու Յուխուա (Չինաստան), Պիա Կռամլինգ (Շվեդիա)` 8-10-րդ տեղ (2-ական միավոր), Բայրա Կովանովա (Ռուսաստան)` 11 տեղ  (1,5 միավոր), Մարթա Ֆիերո` 12-րդ տեղ (0 միավոր):

Վեցերորդ փուլում առաջատարները կպայքարեն միմյանց միջև` Դանիելյանը Մկրտչյանի, Ձագնիձեն Կոսինցևայի հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։