481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական գյուղերից մեկում բացվել է «Հիսուսի մանուկներ» առողջության ժամանակակից կենտրոնը
17:44
29 Հունիսի 2010

«Հիսուսի մանուկներ» ժամանակակից և կապիտալ վերանորոգված առողջության կենտրոն է բացվել երեքշաբթի ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի ներկայությամբ։

Կենտրոնի՝ 400 հազար դոլար արժողությամբ վերանորոգման ծրագիրն իրականացվել է «Փակումյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Հայաստանի երեխաները» հիմնադրամի կողմից։

Ըստ «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանի՝ հաստատությունը Բաղրամյանի շրջանի գյուղերի ավելի քան 20 հազար մարդու է սպասարկում։

Առողջության կենտրոնը պոլիկլինիկական գործունեություն է իրականացնում, բայց ի տարբերություն շրջանում գործող այլ բուժարանների՝ սարքավորված է նեղ մասնագիտական սենյակներով, ախտորոշման հնարավորություններով։ Դա թույլ է տալիս բժշկական հաստատությունը որպես ախտորոշիչ կենտրոն օգտագործել։

Իր հերթին «Հայաստանի երեխաները» հիմնադրամի ղեկավար Կարո Արմենը նշեց, որ իր կողմից ղեկավարած կազմակերպությունը ցանկանում է օգնել նաև Հայաստանի այլ գյուղերին։

Շաբաթ օրը Կարո Արմենը հանրապետության նախագահի կողմից Հայաստանի քաղաքացու անձնագիր է ստացել։

«Շատ ուրախ եմ, որ այստեղ՝ այս համայնքում, հայրենասերների մի խումբ իր գործունեությունն է ծավալել, որի նպատակն է բարի գործերն ու հայրենակիցների հոգսերը թեթևացնելը։ Ես պարոն Կարո Արմենին գրեթե վեց տարի եմ ճանաչում և այս տարիների ընթացքում այս մարդու եռանդը  չի սպառվել, ընդհակառակը, նա համախոհներ է ձեռք բերել և նոր բարի գործեր է կատարել»,- ասաց ՀՀ նախագահը։

Ըստ պետության ղեկավարի՝ ողջ աշխարհով ցրված հայերը պետք է իմանան, որ Հայաստանում նրանց համար միշտ տեղ կա, որպեսզի ապրեն, աշխատեն, բարեգործությամբ զբաղվեն։

Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ նախագահը մասնակցել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոնի և շախմատի դպրոցի բացմանը, որոնք վերջերս են վերանորոգվել, ինչպես նաև մարզի ղեկավարության հետ խորհրդակցություն է անցկացրել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: