478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+32
Եղանակը Երևանում
Հայ
«Ոսկե ծիրանի» կինոդպրոցի աշակերտների ֆիլմերը կցուցադրվեն երևանյան կինոփառատոնի շրջանակներում
15:55
29 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի-Արմենիա/. «Ոսկե ծիրանի» կինոարվեստի դպրոցի առաջին աշակերտների ֆիլմերը կցուցադրվեն «Ոսկե ծիրան» յոթերորդ միջազգային երևանյան կինոփառատոնի շրջանակներում, ասաց ռեժիսոր, փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը։

Սևծովյան ավազանի և կովկասյան տարածաշրջանի երկրների կինոդպրոցը, որը հիմնադրվել է ՀՀ մշակույթի նախարարության և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կողմից, բացվել է 2008թ.-ի նոյեմբերին Երևանում։ Դպրոցի նպատակն է լուծել ռեժիսորների ավագ և երիտասարդ սերնդի միջև առաջացած ճեղքվածքը։

«Կինոարվեստի դպրոցում արդեն չորս մեծ վարպետների դասնթացներ են եղել՝ Ատոմ Էգոյանի, Աբաս Քիրոստամիի, որոնց մասնակցության մասին երազում է ամեն մի փառատոն... Դասընթաց է անցկացրել նաև Քշիշտոֆ Զանուսին, որի ղեկավարության ներքո ևս ֆիլմեր են նկարահանվել, ինչպես նաև Յոս Սթելինգը»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խաչատրյանը։

Այդ կապակցությամբ փառատոնի տնօրենը նշեց, որ երիտասարդ ռեժիսորների ֆիլմերը կցուցադրվեն կամ «Մոսկվա», կամ «Նաիրի» կինոթատրոնում, և ավելացրեց, որ շուտով ցուցադրումների մանրամասն ծրագիր կպատրաստվի։

Ռեժիսորն ընդգծեց, որ կինոդպրոցում ոչ միայն կինոյի վարպետություն են սովորեցնում, այլ կինոյի լեզուն ընդհանրապես՝ բացի ռեժիսուրայից դասընթացում ներառված են սցենարային վարպետությունը և օպերատորական արվեստը։

Նա նաև նշեց, որ մոտ ապագայում կինոդպրոցը՝ շնորհիվ մայրաքաղաքի քաղաքապետարանի աջակցության, կարող է նոր շենք ստանալ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: