483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան պրիում հայ շախմատիստուհիները 3-5-րդ տեղերն են կիսում
18:44
28 Հունիսի 2010

Հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը 2,5 միավորներով 3-5-րդ տեղերն են կիսում նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեի հետ Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան պրիի կանանց 4-րդ մրցաշարում, տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը։  

Մրցաշարում առաջատար է 3,5 միավոր հավաքած Նանա Ձագնիձեն (Վրաստան)։

4-րդ փուլում երկու հայ շախմատիստուհիները ոչ-ոքի են խաղացել՝ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով Տատյանա Կոսինցևայի (Ռուսաստան) հետ, իսկ Էլինա Դանիելյանը սևերով՝ չինացի Սյու Յուխուայի հետ։ Ոչ-ոքի է ավարտվել նաև Շեն Յան (Չինաստան) և Պիա Կրամլինգ (Շվեդիա) հանդիպումը:

Փուլի մյուս պարտիաներում Ձագնիձեն սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել ռուս Բաիրա Կովանովայի նկատմամբ, Մայա Չիբուրդանիձեն՝ Մարթա Ֆիերոյի (Էկվադոր) նկատմամբ, իսկ Խոու Իֆանը (Չինաստան)՝ Անտոանետա Ստեֆանովայի (Բուլղարիա) նկատմամբ։

Չորս փուլից հետո մրցաշարային դասավորվածությունը հետևյալն է՝ 1 Նանա Ձագնիձե՝ 3,5 միավոր, 2 Տատյանա Կոսինցևա՝ 3 միավոր, 3-5 Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան (երկուսն էլ՝ Հայաստան) և Մայա Չիբուրդանիձե՝ 2,5, 6-7 Խոու Իֆան (Չինաստան) և Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա)՝ 2, 8-11՝ Սյու Յուխուա, Շեն Յան (երկուսն էլ Չինաստան), Պիա Քրամլինգ (Շվեդիա) և Բաիրա Կովանովա (Ռուսաստան), 12՝ Մարթա Ֆիերո (Էկվադոր)՝ 0 միավոր։

5-րդ տուրում Դանիելյանը կհանդիպի Խոու Իֆանի, իսկ Մկրտչյանը՝ Անտոանետա Ստեֆանովայի հետ։ Ձագնիձեն կխաղա Մարտա Ֆիերոյի, իսկ Կոսինցևան՝ Չիբուրդանիձեի հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: