480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ծրագրում է մինչև տարեվերջ սահմանային անվտանգության հայեցակարգ մշակել
17:15
28 Հունիսի 2010

Հայաստանը ծրագրում է մինչև տարեվերջ մշակել սահմանային անվտանգության հայեցակարգը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը։

«Սահմանային անվտանգության ապահովումը մեր պետության, մեր ազգային անվտանգության առաջնահերթություններից մեկն է և բխում է ազգային անվտանգության հայեցակարգից, ինչը բնական է, որ իր լուրջ տեղն ունի երկրի անվտանգության, նրա տարածքային ամբողջականության ապահովման գործում»,- ասաց նա։

Թանանյանը նշեց, որ հենց այդ նպատակով էլ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի կողմից որոշում է ընդունվել մշակել սահմանային անվտանգության հայեցակարգը, որտեղ պետք է արտացոլվեն պետական սահմանի պահպանման, ժամանակակից համալիր կառավարում կազմակերպելու մոտեցումները։

Ըստ նրա,ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ արդեն ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի այդ հայեցակարգի մշակմամբ։

Միաժամանակ նա ավելացրեց, որ հայեցակարգի մշակման ժամանակ սերտ համագործակցություն է ծրագրվում միջազգային փորձագետների հետ՝ ինչպես Եվրամիության խորհրդակցական խմբի, այնպես էլ ՄԱԿ-ի փորձագետների հետ։

Թանանյանն ասաց, որ հայեցակարգի մշակումը բարդանում է նրանով, որ Հայաստանի սահմանները շատ տարբեր են, օրինակ, Իրանի կամ Վրաստանի հետ սահմանը բոլորովին նման չէ Թուրքիայի հետ սահմանին։

Բացի այդ, նա նշեց արցախյան ազատագրական պատերազմի արդյունքում ձևավորված սահմանի մեծ հատվածը, որը գտնվում է Պաշտպանության նախարարության տնօրինության տակ։

Թանանյանն ընդգծեց, որ հայեցակարգը կհամապատասխանի այդ ոլորտում եվրոպական մոտեցումներին, բայց միաժամանակ կբխի Հայաստանի ազգային շահերից և արդեն դրա հիման վրա կմշակվի սահմանային անվտանգության և սահմանի համալիր պահպանման ամրապնդման միջոցառումների ծրագիրը։

ԱԱԽ ներկայացուցիչը նաև ավելացրեց, որ սահմանային ժամանակակից համակարգի ստեղծման գործում կարևոր դեր պետք է խաղա Եվրամիության ինչպես խորհրդակցական և կազմակերպչական, այնպես էլ ֆինանսական օգնությունը։

Նա նշեց, որ մոտավոր գնահատականներով սահմանային ժամանակակից համակարգի ստեղծումը մի քանի տասնյակ միլիոն դոլար կպահանջի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: