481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Միջազգային հեղինակություն ՏՏ ոլորտում» առաջին հայկական նախագահական մրցանակի դափնեկիրը դարձավ Intel-ի նախկին ղեկավար Քրեյգ Բարեթը
16:09
28 Հունիսի 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի «Միջազգային հեղինակություն ՏՏ ոլորտում» ամենամյա նախագահական մրցանակ է հանձնել, որի առաջին դափնեկիրը դարձել է «Ինտել» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն-տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարեթը (Creig Barret)։

Սերժ Սարգսյանի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:

«Կարծում եմ, որ պարոն Բարեթը, ներկայացման կարիք չի զգում: Յուրաքանչյուր մարդ, ում աշխատանքային օրն սկսվում է համակարգիչը միացնելով, քաջատեղյակ է այդ անուններին»,- ասաց Սարգսյանը։

Ըստ նախագահի՝ այս մրցանակը Հայաստանի Հանրապետության համեստ ներդրումն է համաշխարհային մակարդակով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում: «Սրանով մենք պատվում ենք դոկտոր Բարեթին և գնահատում «Ինտել» կորպորացիայի ներդրումը բարձր տեխնոլոգիաներն ու գիտելիքն աշխարհի բոլոր կողմերը հասցնելու գործում»,- ասել է ՀՀ նախագահը: Պետության ղեկավարը կարևորել է Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածումը:

«Այս մրցանակի ստեղծման ամենակարևոր նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ Հայաստանի երիտասարդության ուշադրությունը հրավիրելն է: Մենք խրախուսելու ենք նրանց ուսումն ու աշխատանքն այս ոլորտում, որոնելու և գտնելու ենք դրա համար անհրաժեշտ նոր ուղիներ եւ միջոցներ: Այսօր, պարոն Բարեթի ներկայությամբ, մեկ անգամ ևս մեր երիտասարդներին ուղերձ ենք հղում այն մասին, որ ապագան գիտելիքով, բարությամբ ու ստեղծագործելու հմտությամբ օժտված մարդունն է, ով ապավինում է մտքի ուժին ու տիրապետում լուծումներ գտնելու արվեստին»,- ասաց ՍԱրգսյանը։

Պետության ղեկավարը  շնորհակալություն է հայտնել  «Սինոփսիս» ընկերության Հայաստանի մասնաճյուղին և նրա գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին՝ այս մրցանակի մտահղացման առաջին իսկ վայրկյանից «Սինոփսիս»-ի և անձամբ պարոն Գոլդմանն աշխուժորեն ներգրավման այն իրականություն դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև մրցանակաբաշխության կոմիտեի համանախագահներին, խորհրդատվական և գործադիր խորհուրդների ու ընտրող հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց լուման ներդրեցին այս ծրագիրը կյանքի կոչելու համար:

Նա վստահություն է հայտնել, որ Երևանում եղած օրերի ընթացքում Բարեթն իր տիկնոջ հետ  կկարողանան ծանոթանալ Հայաստանին, նրա պատմությանը, մշակույթին և սիրել Հայաստանն ու հայ ժողովրդին:

Իր հերթին Բարեթը  շնորհակալություն է հայտնել իրեն մրցանակը հանձնելու կապակցությմաբ՝ նշելով, որ տարիների ընթացքում մեծանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը կյանքի բոլոր ասպարեզներում, մասնավորապես` այն խթանում է տնտեսական զարգացումը, մեծապես ազդում է կրթական, առողջապական ոլորտների վրա: Տեղեկատվական տեխնոլոգիաները նաև տարեցտարի ավելի մեծ դեր են խաղում ժամանակակակից կառավարման համակարգերի արդյունավետության եւ հրապարակայնության ապահովման գործում:

«Ինձ համար շատ հաճելի է այստեղ գտնվել և ներկայացնել արդյունաբերության մեր բոլոր ռահվիրաներին ու ջատագովներին, ովքեր ի սպաս են դնում հրաշալի տեխնոլոգիաներ: Հաճելի է Հայաստանում գտնվել` դառնալով Ձեր մրցանակի առաջին կրողը»,- ասել է Բարեթը։

ՀՀ նախագահը Բարեթին ոսկե շքանշան է հանձնել, որը խորհրդանշում է գլոբալ ՏՏ ոլորտում Հայաստանի դերը, ինչպես նաև արծաթյա արձան, որը խորհրդանշում է գիտելիքներն ու այն սերնդեսերունդ փոխանցումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: