486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ՆԳՆ-ն և Հայաստանի ոստիկանությունը ավելացնելու են ջանքերը հանցագործների համատեղ հետախուզման ոլորտում
11:25
28 Հունիսի 2010

ՌԴ ՆԳՆ-ն և Հայաստանի ոստիկանությունը կշարունակեն համագործակցությունը հանցագործների և անհայտ կորած անձանց համատեղ հետախուզման ոլորտում: Այս թեման ներառվել է երկու երկրների միավորված կոլեգիայի նիստի օրակարգում, որը տեղի է ունեցել շաբաթ օրը Երևանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 

Ինչպես լրագրողներին տեղեկացրել է ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևը, տարեցտարի համատեղ ջանքերի շնորհիվ հայտնաբերվում է հետախուզման մեջ գտնվող ավելի շատ հանցագործ: Միայն նախորդ տարի Ռուսաստանի միլիցիոներները ձերբակալել են հայկական կողմից հետախուզման մեջ գտնվող 257 հանցագործի: ՀՀ ոստիկանությունն իր հերթին բացահատել է ՌԴ-ի կողմից միջպետական հետախուզման մեջ գտնվող 158 անձի:

 

«Այս ոլորտում շարունակում է լուրջ խնդիր մնալ Միջպետական տեղեկատվական բանկի ձևավորումը», - նշել է Նուրգալիևը: «Այժմ բանկում ներառված է տեղեկատվություն տարբեր հանցագործությունների կատարման համար ՌԴ ներքին գործերի մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող 61 հազար անձի մասին: Հայաստանի կողմից միջպետական հետախուզում է հայտարարված 12 հազար անձի նկատմամբ, որոնք թաքնվում են արդարադատությունից»:

 

Բացի տեղեկատվության փոխանակումից և հարցումների մշակումից ՌԴ ՆԳՆ-ն և ՀՀ ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական խմբեր են ստեղծում, կազմակերպում են աշխատակիցների գործուղումներ, անցկացնում են համատեղ միջոցառումներ:

 

Միաժամանակ Նուրգալիևը նշեց հանցագործների հետախուզման հարցում ճանապարհային միլիցիայի կատարած մեծ ներդրումը:

 

«Նախորդ տարի ՌԴ ճանապարհային միլիցիան բացահայտել է ԱՊՀ մասնակից-պետությունների իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող 659 անձի», - տեղեկացրել է նա: «2010 թ.-ի առաջին երեք ամսվա ընթացքում «Ռոզիսկ-Մագիստրալ» ծրագրատեխնիկական համալիրի օգնությամբ արդեն հայտնաբերվել և ձերբակալվել է 149 անձ, որոնցից 28-ը հետախուզվում են ՀՀ ոստիկանության կողմից»:

 

Ինչպես ճշտեց նախարարը, մի շարք կասկածյալներ ձերբակալվել են Սարատով-Մոսկվա և Չիտա-Մոսկվայի երկաթուղային գնացքներում:

 

«Այս ուղղությամբ տարվող աշխատանքը թափ է հավաքում», - փաստել է ՌԴ ՆԳ նախարարը:

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր հերթին կարևորել է Ռուսաստանի նախարարության հետ համագործակցությունը:

 

«Ռուսաստանը մեր հիմնական, ռազմավարական գործընկերն է, և շատ կարևոր է, որ մեր համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է գործնական հարթակում», - ընդգծել է նա:

 

ՌԴ ՆԳՆ-ի և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի հաջորդ` 12-րդ նիստը տեղի կունենա 2011 թ.-ի հունիսին Աստրախանի շրջանում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։