478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+33
Եղանակը Երևանում
Հայ
Քուվեյթը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական և մշակութային կապերի զարգացմամբ. Ֆինանսների նախարար
19:22
25 Հունիսի 2010

Քուվեյթը հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրատնտեսական և մշակութային կապերի զարգացմամբ, ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Քուվեյթի պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին, հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Ըստ նախարարի՝ միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը կնպաստի բոլոր բնագավառներում փոխգործակցության ակտիվացմանը, ըստ նրա՝  երկու երկրների քաղաքական դիրքորոշումները համընկնում են. երկու երկրներն էլ ձգտում են խաղաղության ու կայունության հաստատման ու ամրապնդման»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ իր հերթին Աբրահամյանը վերահաստատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. նոյեմբերին Քուվեյթ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացնելու  Հայաստանի պատրաստակամությունը։

Հայկական խորհրդարանի ղեկավարը վստահություն հայտնեց, որ  նախարարի  այցը Հայաստան նոր հնարավորություններ կբացի երկկողմ համագործակցության զարգացման համար և ողջունեց ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրի ստորագրումը:

Աբրահամյանը նշեց, որ համաձայնագիրը կխթանի քուվեյթյան կապիտալի մուտքը, բարենպաստ պայմաններ կստեղծի երկու երկրների գործարարների համար տնտեսության ոլորտներում ներդրումներ կատարելու առումով:

Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանը կարևորեց բիզնես ֆորումների անցկացումը, գործարարների շփումները:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին, ղարաբաղյան հիմնախնդրին` համոզմունք հայտնելով, որ 21-րդ դարում հակամարտությունների խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը այլընտրանք չունի, և ուժի կիրառումը ու ռազմատենչ հայտարարությունները չեն կարող նպաստել  հիմնախնդիրների լուծմանը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։