480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Կլաուդիա Կարդինալեն կմասնակցի Երևանի «Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը
16:55
25 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային կինոյի աստղ, իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն կմասնակցի հուլիսի 11-18-ը անցկացվող «Ոսկե ծիրան» յոթերորդ միջազգային կինոփառատոնի բացմանը, ասաց փառատոնի միջազգային ծրագրի կազմակերպիչ Տաթևիկ Մանուկյանը:

«Ոսկե ծիրան» երևանյան յոթերորդ միջազգային կինոփառատոնը կբացի մեծանուն ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի «Մայրիկ» (1991 թ.) ֆիլմի հետահայց ցուցադրությունը, որում գլխավոր դերը խաղացել է Կլաուդիա Կարդինալեն: Ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայկական ընտանիքի մասին, որը տեղափոխվել է Մարսել:

«Կլաուդիա Կարդինալեն ներկա կլինի փառատոնի բացման արարողությանը: Դա մեր մեծ անակնկալն է հանդիսատեսին… Նա կներկայացնի ֆիլմի հետահայաց ցուցադրությունը ֆիլմի ռեժիսորի որդի Պատրիկ Մալաքյանի և պրոդյուսեր Ալեն Թերզյանի հետ միասին», - ասաց Մանուկյանը:

Այս կապակցությամբ «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ Կարդինալեն կարժանանա «Համաշխարհային կինեմատոգրաֆի մեջ ունեցած ներդրման համար» մրցանակին, իսկ Վեռնոյը մեծագույն վարպետության համար հետմահու կարժանանա «Փարաջանովի թալեր» մրցանակին. դա արծաթե մետաղադրամների պատճեն է, որոնց վրա ռեժիսորը՝ գտնվելով բանտում, նկարներ է փորագրել:

«Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնը տարածաշրջանում ամենահեղինակավոր փառատոններից մեկն է և անցկացվում է 2004 թ.-ից: «Ոսկե ծիրան» յոթերորդ կինոփառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 11-18-ը, որի շրջանակներում կներկայացվեն ավելի քան 100 ֆիլմեր աշխարհի 62 երկրներից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: