485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի սադրանքը պատասխան էր Ռուսաստանի նախաձեռնությանը. փորձագետ
16:50
25 Հունիսի 2010

Ադրբեջանի վերջին սադրանքը պատասխան էր ղարաբաղյան կարգավորման հարցով Ռուսաստանի նախաձեռնությանը, ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

«Սադրանքների կազմակերպման ակցիաներով Ադրբեջանը փորձում է ցույց տալ Ռուսաստանին, որ համաձայն չէ բանակցային գործընթացի ներկակիս փուլի հետ»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Սաֆրաստյանը։

Ընթացիկ տարվա հունիսի 17-18-ը Սանկտ  Պետերբուրգ կատարած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկները, որոնք «սանկտպետերբուրգյան առաջարկներ» անվանումն են ստացել։

Ըստ Սաֆրաստյանի՝ չնայած նրան, որ Սանկտ Պետերբուրգում պաշտոնապես հայտարարվել է, որ Ադրբեջանն ընդունել է առաջարկները, սակայն վերջին գործողությունները, մասնավորապես, տվյալ սադրանքը վկայում է այն մասին, որ նախագահ Ալիևը փոխել է իր դիրքորոշումը։

«Հնարավոր է, որ Ադրբեջանում նա նոր առաջարկների հարցում ընդդիմության հետ է բախվել, կամ դա արվել է ինչ-որ երրորդ ուժի խորհրդով»,- ասաց Սաֆրաստյանը։

Միաժամանակ թուրքագետը չի բացառել, որ նման երրորդ ուժ կարող էր Թուրքիան լինել, որն ադրբեջանական բանակում իր ճնշման լծակներն ունի։

«Չի կարելի բացառել նաև այն, որ Հարավային Կովկասում օֆսայդ իրավիճակում գտնվելով՝ Թուրքիան այդ ակցիայով փորձում է ցույց տալ, որ առանց իրեն դժվար է ինչ-որ արդյունքի հասնել»,- ասաց նա։

Սաֆրաստյանը նաև նշեց, որ Ադրբեջանի ակցիան, հնարավոր է, նաև ԱՄՆ-ին էր հասցեագրված։

«Ադրբեջանում լավ գիտեին, որ նախագահ Մեդվեդևը պատրաստվում է այցով ԱՄՆ մեկնել, հանդիպել նախագահ Օբամային և նրա հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առկա վերջին իրադարձությունները, այդ թվում՝ տվյալ հարցի շուրջ Ռուսաստանի առաջարկները»,- պարզաբանեց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։