482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական գործընթացը կարելի է շարունակել, եթե Թուրքիան հարգի պայմանավորվածությունները. ՀՀ ԱԳՆ
14:30
25 Հունիսի 2010

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ի վիճակի լինի հարգել այլ երկրների հետ ձեռք բերած պայմանավորվածությունները, ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Վերջին երկու տարվա ընթացքում որոշակի առաջընթաց էր նկատվում հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման հարցում, որի նախաձեռնողն էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախաձեռնության շրջանակներում 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունն» ու «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Սակայն Թուրքիան տարբեր առիթներով պարբերաբար ձգձգում էր արձանագրությունների վավերացման գործընթացը, ինչը պատճառ հանդիսացավ ՀՀ նախագահի կողմից վավերացման գործընթացը կասեցնելու համար:

«Հայ-թուրքական գործընթացը հնարավոր է ակտիվացնել այն ժամանակ, երբ թուրքերն առանց նախապայմանների վավերացնեն արձանագրություններն ու իրագործեն այն, ինչ նրանցում ամրագրված է», - ուրբաթ Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանը սկսեց այդ գործընթացը, վարեց բանակցությունները, հասավ պայմանավորվածությունների նախապայմանները թույլ չտալու փոխըմբռնման համատեքստում, «և արձանագրություններում նախապայմաններ չկան»:

Նալբանդյանի խոսքերով՝ 2008 թ.-ի սեպտեմբերին գործընթացը սկսելու պահից ի վեր հնարավոր եղավ դուրս գալ փակուղուց, քանի որ երկու կողմերն էլ պայմանավորվեցին առանց նախապայմանների ընթանալ հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման ճանապարհով:

Սակայն, ինչպես նշեց նա, այժմ Թուրքիան հայտարարում է, որ չի կարող վավերացնել և իրագործել այդ պայմանավորվածություններն առանց նախապայմանների: «Այսօր Թուրքիան չի կարող հարգանք դրսևորել երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին միջազգային հանրության դիրքորոշման նկատմամբ», - եզրափակեց Նալբանդյանը:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: