478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+31
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհը պետք է Ադրբեջանին «ղեղին քարտ» ցույց տա. ՀՀ ԱԳՆ
13:05
25 Հունիսի 2010

Միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանին «դեղին քարտ» ցույց տա, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ղարաբաղի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում վերջերս տեղի ունեցած սադրանքի կապակցությամբ:

Հունիսի 18-ի երեկոյան Ադրբեջանի հատուկ ջոկատայինները ներխուժել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք: Թշնամին հետ է շպրտվել: Ծավալված մարտի հետևաքով ղարաբաղյան կողմից չորս զինվոր է զոհվել, ևս չորսը վիրավորվել է: Ադրբեջանական կողմը մարտի դաշտում մեկ սպանված է թողել:

«Միջազգային հանրության հայտարարություններն ու կոչերը առաջին հերթին վերաբերում են Ադրբեջանին: Կարծում եմ, որ դրանք կարող են Ադրբեջանի համար դեղին քարտ դառնալ», - ուրբաթ Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նալբանդյանը:

Միաժամանակ նա կարևոր է համարել բացահայտ կերպով անվանել այն մարդկանց անունները, ովքեր պատասխանատություն են կրում նման իրավիճակներում:

«Չխրախուսելու համար նրանց, ովքեր ռազմատենչ հայտարարություններ են անում, մերժում են հրադադարի ռեժմի ամրապնդման առաջարկները, կոպտորեն խախտում են այդ ռեժիմի չխախտման պայմանավորվածությունը, հրաժարվում են դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, սադրանքներ են կազմակերպում և բանակցային գործընթացը ձախողելու ակնհայտ փորձեր են անում, ավելի ճիշտ կլիներ խոսել անուններով և ասել, թե ով է պատասխանատու», - ասաց Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով՝ հայտարարությունների հեղինակներն ակնհայտ կերպով հասկացնում են, թե ում են այդ հայտարարությունները հասցեագրված, քանի որ Հայաստանը չէ, որ ռազմատենչ հայտարարություններ և պատերազմի կոչեր է անում:

«Հայաստանը չէ, որ նման սադրանք է կազմակերպել սահմանի վրա՝ անցնելով Ղարաբաղի Հանրապետության տարածք: Հայաստանը չէ, որ հրաժարվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկից, որն արվել է ԵԱՀԿ-ի կողմից, Հայաստանը չէ, որ հրաժարվել է դուրս բերել դիպուկահարներին», - պարզաբանեց նա:

Այս կապակցությամբ Նալբանդյանը ընդգծեց, որ Բաքուն բավականին ակնհայտ կերպով փորձում է կրոնական երանգ հաղորդել այս խնդրին, ինչը «շատ վտանգավոր է»: «Ադրբեջանը փորձում է իր ավանտյուրաների մեջ ներգրավել իսլամական երկրներին, այս տեսակետից միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Նրա խոսքերով՝ դա անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի մոտ տպավորություն չստեղծվի, թե միջազգային հանրությունը կարող է ըմբռնումով վերաբերվել նման տիպի ոտնձգություններին և ռազմատենչ մոտեցումներին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: