484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում. ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
10:57
25 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։

ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնի համար տարվող պայքարում մասնակցում են ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովը և շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը։

«Մենք պետք է լսենք նրանց և ծանոթանանք նրանց ծրագրերին»,- ասաց Լպուտյանը։

Նա նշեց, որ ներկա նախագահ Իլյումժինովը բավական ակտիվ է, սակայն նրան անհրաժեշտ է որոշ փոփոխություններ կատարել, մասնավորապես, իր թիմում, «հակառակ դեպքում նա կրկին քննադատության առիթ կտա»։

«Պետք է զգալիորեն ուժեղացնել գործադիր տնօրինությունը, որպեսզի հնարավոր լինի լուծել շախմատի առջև ծառացած խնդիրները»,- նկատեց գրոսմայստերը։

Ինչ վերաբերում է Կարպովին, ապա, Լպուտյանի խոսքով, «շատ կարևոր կլինի այն, թե ինչ ուժերով նա հանդես կգա, քանի որ այն ուժերը, որ նա ներկայացնում է, առայժմ շատ բան չեն ասում»։

Միաժամանակ Ֆեդերացիայի փոխնախագահը շախմատի համար դրական և օգտակար է համարում ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնի համար ծավալված պայքարը։

«Ես կարծում եմ, որ շատ դրական է, երբ կա պայքար, կան մրցակցող հակառակորդներ։ Դա ստիպում է շախմատի աշխարհն աշխուժանալ, իսկ թեկնածուներին՝ նոր գաղափարներ և ծրագրեր առաջարկել, ինչը լավ է անդրադառնում շախմատի մասսայականացման և զարգացման վրա»,- նշեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։