484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Կամովին ոստիկանություն ներկայացած զորակոչիկ մեղադրյալները կազատվեն քրեական պատասխանատվությունից
10:14
25 Հունիսի 2010

ՀՀ նախագահը 2010թ.-ի մարտի 25-ին հրամանագիր է ստորագրել 2010թ. ապրիլ-հունիս ամիսներին 2010թ.-ի  պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում  կատարելու  մասին:

ՀՀ  զինված  ուժեր են զորակոչվելու արական սեռի այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18  տարին լրացել է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև 27 տարին չլրացած այն  քաղաքացիները, ովքեր կորցրել են  նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

ՀՀ ոստիկանության համակարգի քննիչների վարույթներում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և քննվող բազմաթիվ քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, ՀՀ գլխավոր դատախազի  կողմից  ցուցում է տրվել մարզերի և համայնքների  դատախազներին` անհապաղ  փոխել ընտրված խափանման միջոց  կալանավորումը,  դադարեցնել  հետախուզումը և  քրեական  հետապնդումը  այն  զորակոչիկ մեղադրյալների  նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան  ոստիկանություն  կամ  զինկոմիսարիատ  և  ցանկություն   կհայտնեն  ծառայելու  ՀՀ  զինված ուժերում:

2007թ. փետրվարի 26-ին ընդունված  «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ  հոդվածի  համաձայն, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիությունից բացի,  ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է  միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության  քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու  պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ  գլխավոր  դատախազությունը  դիմում է հետախուզման  մեջ  գտնվող  զորակոչիկներին` օգտվել  ընձեռված   հնարավորությունից,  կատարել  հայրենիքի  և  ժողովրդի  հանդեպ սահմանադրական պարտքը, ձերբազատվել հետախուզվող  մեղադրյալի կարգավիճակից, հպարտորեն կրել մեր անկախ և ազատ հայրենիքի  քաղաքացին և զինվորը լինելու բարձր կոչումը:

«Դիմում ենք նաև  զորակոչիկների  ծնողներին` աջակցել  օտար  ափերից  իրենց  որդիների  վերադարձին,  նրանցից  թոթափել  թաքնվելու  նվաստացուցիչ  զգացումը,  նպաստել  նրանց  հետագա  առողջ  ֆիզիկական  ու  հոգեկան  դաստիարակությանը,  որպեսզի  նրանց  որդիները  հնարավորություն  ունենան,  ծառայությունը պատվով  ավարտելուց  հետո,  արժանապատիվ  ապրել և  արարել  հայրենի  հողի  վրա»,- ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Քրեական  հետապնդում չի իրականացվի նաև այն անձանց նկատմամբ,  ովքեր  «Այլընտրանքային  ծառայության  մասին»  ՀՀ  օրենքով նախատեսված կարգով  ցանկություն կհայտնեն մեկնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության  վայրեր` հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու  համար:

«Սահմանված կարգի  խախտմամբ  պարտադիր  զինվորական  ծառայություն   չանցած  քաղաքացիների  մասին»  ՀՀ  օրենքը   նույնպես նախատեսում է  հետախուզման մեջ գտնվող անձանց հետախուզումը և քրեական հետապնդումը դադարեցնելու կարգ: Օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թ. աշնանային զորակոչից մինչև 2009թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված  (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա:  Հիշյալ անձանց, օրենքով  սահմանված  վճարները  մուծելուց  հետո,  մեկամսյա ժամկետում  տրվում է  իրենց  նկատմամբ  հարուցված  քրեական հետապնդումը դադարեցնելու   մասին  վարույթն  իրականացնող  քննչական  մարմնի  որոշումը,  ինչպես  նաև  նրանք ստանում են զինվորական  գրքույկ և հաշվառվում պահեստազորում:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անհրաժեշտ  տեղեկությունների և աջակցություն  ստանալու  համար պետք է զանգահարել  511-533  հեռախոսահամարով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: