477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Տատյանա Կոսինցևան պայքարի է տրամադրված Ջերմուկի շախմատի մրցաշարում
20:02
24 Հունիսի 2010

Ռուսաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատարներից մեկը՝ Տատյանա Կոսինցևան, հայտարարել է, որ պայքարի է տրամադրված հինգշաբթի Ջերմուկում մեկնարկած ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի չորրորդ փուլի յուրաքանչյուր պարտիայում։

«Բոլոր մասնակիցներն էլ ուժեղ են, տիտղոսակիր, այստեղ աշխարհի երեք չեմպիոնուհի է խաղում։ Գուշակել չեմ ցանկանում, պարզապես կխաղամ և կպայքարեմ յուրաքանչյուր պարտիայում»,- հինգշաբթի ասել է նա լրագրողներին։

Կոսինցևան ընդգծել է, որ մրցաշարին շատ ուժեղ կազմ է մասնակցելու, այդ պատճառով դժվար է գուշակել հաղթողին։ Մասնակիցների թվում նա հատկապես առանձնացրել է ՖԻԴԵ-ի կանանց վարկանիշի առաջատարներից չին Հոու Իֆանին։

ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի մասնակիցներն են յոթ երկրների 12 շախմատիստուհիներ՝ Հոու Իֆանը (Չինաստան), Անտոանեթ Ստեֆանովան (Բուլղարիա), Պիա Քրամլինգը (Շվեդիա), Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան), Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան), Սյու Յուխուան (Չինաստան), Նանա Ձանիձեն (Վրաստան), Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան), Էլինա Դանիելյանը (Հայաստան), Շեն Յանը (Չինաստան), Բաիրա Կովանովան (Ռուսաստան), Մարթա Ֆիերոն (Էկվադոր)։ Մրցաշարն անցնում է շրջանային համակարգով և կավարտվի հուլիսի 5-ին։

Նախորդ տարի Ջերմուկում անցկացվել է ՖԻԴԵ-ի տղամարդկանց Գրան պրին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: