477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Մանկական Եվրատեսիլ 2010 հայկական ազգային ընտրության կազմակերպիչները հրաժարվել են sms-քվեարկությունից
19:43
24 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Մանկական Եվրատեսիլ 2010 հայկական ազգային ընտրության կազմակերպիչները հրաժարվել են sms-քվեարկությունից ընտրության ժամանակ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի խորհրդական, նախագծի ղեկավար Դիանա Մնացականյանը։

«Այս որոշումը պայմանավորված է բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելու ձգտումով, բավառելու համար այն դեպքերը, երբ առավել ապահովված ծնողները բազմաթիվ կարճ հաղորդագրություններ են ուղարկում իրենց երեխայի օգտին»,- պարզաբանեց Մնացականյանը։

Ըստ նրա՝ այդ հարցը երկար ժամանակ քննարկվել է, և որոշում է ընդունվել, որ այսուհետ Հայաստանի ներկայացուցչին ընտրելու է պրոֆեսիոնալ ժյուրին։

Մնացականյանը հայտնեց, որ ազգային ընտրության մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 5-ը։

«Ազգային ընտրությունը կանցկացվի օգոստոսի 26-29-ը՝ ՀՀՀ-ի ուղիղ եթերում։ Եզրափակչում՝ օգոստոսի 29-ին, կորոշվի այն մասնակիցն, ով կներկայացնի Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2010-ին Մինսկում նոյեմբերի 20-ին»,- նշեց նախագծի ղեկավարը։

Մնացականյանը հիշեցրեց, որ, մրցույթի կանոնների համաձայն՝ ներկայացվող երգը պետք է լինի հայերենով, ոչ ավելի, քան 2,45 րոպե տևողությամբ։

Հայաստանը մասնակցում է Մանկական Եվրատեսիլին 2007 թվականից։ Նախորդ տարի Լուարա Հայրապետյանը կիսեց երկրորդ տեղը Ռուսաստանի ներկայացուցչի հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: