478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+33
Եղանակը Երևանում
Հայ
«Մեծ տոն» և «30 տարի և 3 օր» ֆիլմերի անդրանիկ ցուցադրությունները տեղի կունենան Երևանում
17:38
24 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Մեծ տոն» և «30 տարի և 3 օր» ֆիլմերի անդրանիկ ցուցադրությունները տեղի կունենան ուրբաթ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, տեղեկացնում է Հայաստանի մշակույթի նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն` 35 րոպե տևողությամբ «Մեծ տոն» ֆիլմը Կարեն Մանուկյանի և Շանթ Վարդազարյանի գլխավոր դերակատարմամբ նկարահանվել է 2008 թվականին: Բեմադրիչ ռեժիսորը Վահե Գևորգյանցն է, սցենարի հեղինակներն են Ռուբեն Գևորգյանցը և Գեորգի Կևորկովը:

««Մեծ տոն» կինոնկարը պատմում է պատերազմական իրավիճակում գյուղում մենակ մնացած հակառակորդ ազգերի երկու պատանիների մասին: Գոյության կռիվ տալով, երկուսն էլ քաղցած` անկարող են մնալ ախոյաններ և կամա թե ակամա միմյանց հետ հաց են կիսում, խաղում... Սակայն պատերազմի պատճառով նրանք դարձյալ ստիպված են բաժանվել, հեռանալ յուրայինների մոտ»,- ասվում է հաղորդագրությունում:

«30 տարի և 3 օր» երկրորդ 30 րոպեանոց  կինոնկարը նկարահանվել է 2009 թ., Հյաստանի ազգային կինոկենտրոնի կողմից:  

Ֆիլմի պրոդյուսերն է Ստեփան Գևորգյանցը, սցենարի հեղինակը` Ժան Պիեռ Նշանյանը, մասնակցությամբ` Գերգի Կևորկովի, բանաստեղծության հեղինակն է Ռուբեն Գևորգյանցը, բեմադրիչ ռեժիսորներն են Վահե Գևորգյանցը, Ստեփան Գևորգյանցը:  

Կինոնկարի հերոսը մի սփյուռքահայ է, ով երեք օրով գալիս է Հայաստան` գտնելու երեսուն տարի առաջ մահացած ծնողների գերեզմանը` աճյունները Ամերիկա տեղափոխելու նպատակով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։