485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ում հայ և ադրբեջանացի պատվիրակները պայմանավորվել են շարունակել ղարաբաղյան հարցի վերաբերյալ խորհրդակցությունները
19:48
23 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ներկայացուցիչները հերթական հանդիպումն են անցկացրել ԵԽԽՎ նախագահ Մևլյութ Չավուշօղլուի հետ և համաձայնության են եկել շարունակել խորհրդակցությունները ղարաբաղյան հարցի վերաբերյալ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային Ժողովի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։  

Նախորդ հանդիպման ժամանակ, հայկական կողմի առաջարկության համաձայն, հերթական խորհրդակցությունը տեղի ունեցավ ընդլայնված կազմով. երկու կողմից էլ մասնակցում էին ընդդիմության մեկական ներկայացուցիչ:

Հայկական կողմից մասնակցեցին ՀՀ Ազգային Ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը և ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։  

 

Ադրբեջանական կողմից մասնակցեցին Սաբիր Հաջիևը և Սամադ Սեիդովը:

 

Հայաստանի ներկայացուցիչները նշել են, որ առաջընթաց կարելի է համարել այն, որ այս անգամ ադրբեջանական կողմը ողջամիտ գտնվելով, ընդունեց, որ քանի դեռ երկու կողմերը չեն ճշտել համագործակցության դաշտը, անիմաստ է առաջ շարժվել, և որ ԵԽԽՎ որևէ կառույց չի կարող փոխարինել Մինսկի խմբի համանախագահության բանակցային ձևաչափը:

ԵԽԽՎ նախագահն ավելի վաղ առաջարկել է վերստեղծել Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովը, որն էլ նա համաձայնել է գլխավորել։ Այդ առաջարկությունն առաջացրել է հայկական կողմի անհամձայնությունը։

«Մեր հիմնական պնդումը եղել և մնում է նույնը` կողմերի միջև խորհրդակցությունները պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ պատասխան չի տրվել հիմնական հարցերին, մասնավորապես` ընթացող բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաեւ համապատասխան փորձ և ինստիտուցիոնալ կարողություն չունենալով ինչ առանձնահատուկ դերակատարություն կարող է ունենալ ԵԽԽՎ որևէ ձևաչափ հակամարտության կարգավորման հարցում»,- նշել են հայ պատվիրակները:

Հարությունյանի և Ռուստամյանի խոսքերով, շտապողականությունն այս հարցում անընդունելի է և վտանգում է ԵԽԽՎ վարկը:

«Մենք դեմ ենք, որ ստեղծվի մի հարթակ, որը կարող է վերածվել քարոզչական նոր թատերաբեմի, ինչն ավելի կբարդացնի առանց այն էլ լարված հարաբերությունները»,- ասել են նրանք։

Նկատի առնելով վերոնշյալը՝ կողմերի միջև որոշում է ընդունվել խորհրդակցությունները շարունակելու վերաբերյալ: Մենք առաջարկեցինք նաև ըստ անհրաժեշտության խորհրդակցություններին ներգրավել պատվիրակությունների այլ անդամներին:

«Այս հանդիպման բացահայտումն այն էր, որ ադրբեջանական կողմը համագործակցելու պատրաստակամություն էր հայտնում, քանի որ մինչ այս Ադրբեջանը  միշտ բացառել է ցանկացած ձեւաչափով որևէ համագործակցություն: Ակնակալում ենք, որ Բաքուն պաշտոնապես կհաստատի երկու պատգամավորների արտահայտած այդ դիրքորոշումը: Մենք մասնակցում ենք այս խորհրդակցություններին այն գիտակցությամբ, որ մեր ժողովուրդների և հասարակությունների միջև վստահության մթնոլորտի առաջացումը անհրաժեշտ միջավայր է ստեղծում արդյունավետ բանակցային գործընթացի համար»,-հայտարարել են Դավիթ Հարությունյանը և Արմեն Ռուստամյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։