480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+30
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ստորագրել է աշխատանքի նախարարին զբաղեցրած պաշտոնից ազատելու հրամանագիրը
19:24
23 Հունիսի 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Մխիթար Մնացականյանին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Մնացականյանը երկուշաբթի հրաժարական է տվել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը 2009 թվականից նշանակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվոտայով: Մնացականյանը նշանակվել է այդ պաշտոնում 2009 թվականի նոյեմբերի 23-ին՝ իրեն նախորդող Գևորգ Պետրոսյանի՝ առողջական վիճակի պատճառով տված հրաժարականից հետո:

«Մեր կանոնադրության համաձայն, առաջիկայում կանցկացվի նախարարի պաշտոնի նոր թեկնածության առաջադրման համապատասխան ընթացակարգ»,- ասաց նա:

Կուսակցության մամուլի քարտուղարը չհստակեցրեց Մնացականյանի հրաժարականի պատճառները, նշելով, որ այդ մասին նա անձամբ կհայտարարի մամուլի ասուլիսի ընթացքում:

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարությունում փոխվել է արդեն երեք նախարար: Ավելի վաղ այդ պաշտոնն ամրագրված էր Դաշնակցությանը, և այդ պաշտոնում ամենից երկար աշխատել է Աղվան Վարդանյանը (2003-ից 2008 թվականը):

Նրան այդ պաշտոնում փոխարինել է ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանն, ով նախարարի պաշտոնում է մնացել մեկ տարուց պակաս և հրաժարական է տվել Դաշնակցության՝ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: