484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Տարբեր երկրների շուրջ 100 հայ գրողներ կմասնակցեն Հայաստանում անցկացվող գրական համաժողովին
17:25
23 Հունիսի 2010

Աշխարհի տարբեր երկրների շուրջ 100 հայ գրողներ կմասնակցեն «Հայ գրականությունը՝ հայոց միջնաբերդ» գրական քննարկմանը, որը կանցկացվի Հայաստանում հունիսի 28-ից հուլիսի 2-ը, տեղեկացրեց Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի խոսքերով, ֆորումը կանցկացվի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի հայ գրականության Օրերի շրջանակներում՝ Սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության միջև ստորագրած համագործակցության հուշագրի համաձայն:

«Մեզ համար կարևորն այն է, որ մեծ ակտիվություն է նկատվում Հայաստան ժամանող հայ գրողների կողմից ֆորումին մասնակցելու վերաբերյալ: Եթե նախորդ տարիներին մասնակիցների թիվը կազմում էր 30-50 գրող, ապա ներկայում այն հասնում է 100-ի: Սա նշանակում է, որ մեր մասնակիցների թիվը կրկնապատկվել է»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հակոբյանը:

Սփյուռքի նախարարը նշեց, որ ֆորումի բացումն ու նիստերը կանցկացվեն Հայաստանի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, սակայն ֆորումի շրջանակներում նախատեսված են նաև մարզերում անցկացվելիք միջոցառումներ, մասնավորապես հայ գրող Հովհաննես Շիրազի 95-ամյա հոբելյանը Գյումրի քաղաքում, ինչպես նաև գրողների այցերը զորամասեր:

Այս կապակցությամբ Հակոբյանն ավելացրեց, որ վերջին ժամանակներում նկատվում է Հայաստանի գրականության և սփյուռքի միավորման միտում՝ օրինակ բերելով «Հայաստանի և սփյուռքի ժամանակակից քնարերգությունը» երկհատորյակի լույսընծայումը:

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանն իր հերթին նշեց, որ ֆորումում գրողները կքննարկեն չորս հիմնական թեմաներ՝ հայ ժամանակակից գրականության զարգացման վերջին միտումները, հայկական գրականության առանձնահատկությունները համաշխարհային գրականության համատեքստում, հայ գրականության հասանելիությունը օտար լեզուների թարգմանությամբ և սփյուռքի ու  Հայաստանի գրական մամուլի քննարկումը:

Անանյանը գոհունակություն հայտնեց նաև հայ գրողների թվի ավելացման կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ եթե Հայաստանում հայալեզու գրողների թիվն ավելացել է, ապա սփյուռքում, հակառակը, «հայալեզու գրողը ծերանում է, և ասպարեզ են դուրս գալիս այլալեզու հայ գրողներ»:

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։