478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում աղետների կանխարգելման ՆԱՏՕ-ի վարժանքները կանցկացվեն սեպտեմբերին
14:29
23 Հունիսի 2010

Աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 600 փրկարարներ սեպտեմբերի 11-17-ը կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Հայաստան 2010» լայնածավալ վարժանքներին, որոնք նվիրված են տարերային աղետների կանխարգելմանը։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՆԱՏՕ-ի պատվիրակության այցին։ Ծրագրում ենք մեր հյուրերին ծանոթացնել Հայաստանում տարերային աղետների կանխարգելման վերաբերյալ կատարված աշխատանքներին»,- չորեքշաբթի Երևանում նախապատրաստական սեմինարի շրջանակներում  լրագրողներին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը սեյսմիկ գոտում է գտնվում։ «1988թ.-ի Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ այդ ժամանակ Հայաստանը պատրաստ չէր նման ծավալի աղետին դիմակայելու»,- ասաց նախարարն՝ ընդգծելով, որ առաջիկա վարժանքների ժամանակ կդիտարկվեն նաև նման իրավիճակները։

«Այդ վարժանքները թույլ կտան մեր փրկարարներին սովորեցնել այն հմտությունները, որոնց պետք է տիրապետի ժամանակակից փրկարարը»,- ասաց Երիցյանը։

Նա ավելացրեց, որ ԱԻՆ-ին և ՀՀ փրկարար ծառայությանն այդ ուղղությամբ դեռ մեծ աշխատանք է սպասում։ «Աղետի դեպքում, մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր պետությունների հետ, որտեղ մեր փրկարարների օգնության կարիքը կզգացվի»,- հայտնեց նախարարը։

Իր հերթին ՆԱՏՕ-ին առըթեր տարերային աղետների արձագանքման Եվրատլանտյան կոորդինացիոն կենտրոնի ղեկավար Գյունտեր Բրեդշնայդերը լրագրողներին հայտնեց, որ սա նախապատրաստական երրորդ եզրափակիչ սեմինարն է վարժանքների, որը կանցկացվի ՀՀ Կոտայքի մարզում։

Ըստ նրա՝ վարժանքների նպատակն է նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկերների համերաշխությունը տարերային աղետների կանխարգելման հարցում։

«Վարժանքները թույլ կտան ցուցադրել տարբեր պետությունների միմյանց օգնելու պատրաստակամությունն այնպիսի աղետների դեպքում, ինչպիսին Սպիտակի  երկրաշարժն էր»,- ընդգծեց Բերշնայդերը։

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12-բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: