484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը պետք է ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի անթույլատրելիության մասին համաձայնագիր ստորագրի. քաղաքագետ
18:56
22 Հունիսի 2010

Ադրբեջանը պետք է ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի անթույլատրելիության մասին համաձայնագիր ստորագրի, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

Հունիսի 18-ի երեկոյան Ադրբեջանի հատուկ ջոկատայինները ներխուժել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք: Թշնամին հետ է շպրտվել: Ծավալված մարտի հետևաքով ղարաբաղյան կողմից չորս զինվոր է զոհվել, ևս չորսը վիրավորվել է: Ադրբեջանական կողմը մարտի դաշտում նվազագույնը մեկ սպանված է թողել:

«Եթե դա տեղի չունենա և ԵԱՀԿ Մինսկի խումբը խնդրի լուծման համար հստակ քայլեր չձեռնարկի, ապա իրավիճակն ու բանակցությունների ձևաչափը կփոխվի։ Իսկ դա իրեն հերթին բացասական կազդի հակամարտության կարգավորման հետագա գործընթացի վրա»,- ասաց Շաքարյանցը։

Ըստ քաղաքագետի՝ պայմանագիրը ստորագրող կողմեր պետք է ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը դառնան, այլ նաև Ղարաբաղը։

Շաքարյանցը վստահ է, որ Ադրբեջանի և Ղարաբազի շփման գոտում դիվերսիոն ակցիայիով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սանկտպետերբուրգյան հանդիպման աևդյունքներից իր դժգոհությունն է արտահայտել։

«Ոչ պակաս հետաքրքիր փաստ է, որ հունիսի 18-ին նախատեսված բանակցությունները հունիսի 17-ին տեղափոխելով՝ այդ օրն իսկ Ալիևը շտապ Ադրբեջան է մեկնել»,- նշեց քաղաքագետը։

Հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ ԱԼիևը և Դմիտրի Մեդվեդևը քննարկել են ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցը։

Ըստ քաղաքագետի, սակայն, վերջին հանգամանքների հետ կապված որոշ հարցեր կան, թե ինչու՞ մինչև հիմա Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի կողմից պաշտոնապես հայտարարություն չի եղել։

Նման միջադեպն, ինչպես նշեց քաղաքագետը, չի կարող Ռուսաստանի կողմից աննկատ մնալ, քանի որ հենց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ էր կազմակերպվել Սանկտ Պետերբուրգի հանդիպումը։

«Նման գործողություններով Ադրբեջանը վնասում է Ռուսաստանի հեղինակությունը, իսկ դա այն պետությունը չէ, որը կհանդուրժի նման բան և անպայման կարձագանքի դրան»,- ասաց Շաքարյանցը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։