486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայերը պետք է հակազդեն Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը. նախագահ
18:14
22 Հունիսի 2010

Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը հակազդելը պետք է ողջ աշխարհի հայության կարևոր խնդիրներից լինի, Գերմանիայի հայկական  համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանի հասարակության մեջ հայի և հայկականության բոլոր դրսևորումների նկատմամբ անհանդուրժողականության հսկայական ալիք է նկատվում։

«Ադրբեջանական լրատվամիջոցները փորփրում են Եվրոպայի, Ռուսաստանի և Ամերիկայի պաշտոնյաների ծագումնաբանությունը` ստուգելու` արդյո՞ք նրանց նախնիների մեջ չկա հայկական արյուն: Արդեն ուրվագծվում են հակահայ նոր գաղափարախոսության բանաձևերը, ըստ որոնց` ամեն ինչում հայերն են մեղավոր: Սկզբում ոչ մի հայ, բնականաբար, լուրջ չէր վերաբերվում այս ամենին` վստահ լինելով, որ ստի ոտքերը կարճ են, բայց այդ սուտն այսօր հասնում է ահագնացող չափերի և ֆինանսավորվում է միլիոնավոր դոլարներով»,- ասաց նախագահը։

Ըստ նրա՝  հակահայ և հակամարդկային այլանդակություններին հակազդելը, արժանի հակահարված հասցնելը ժամանակակից հայության և մասնավորապես` եվրոպահայության կարևոր մարտահրավերներից է։

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նրանց` Հայաստանին և Արցախին ցուցաբերվող հետևողական աջակցության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հայապահպանության գործում ներդրած զգալի ջանքերի համար:

Պետության ղեկավարը նշել է, որ  հայրենիքը մեծ պատասխանատվություն ունի Սփյուռքի հարատևման գործում։

Գերմանահայոց հոգևոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և համայնքի ներկայացուցիչները ողջունել են ՀՀ նախագահի այցը Գերմանիա` այն համարելով նաև լավ առիթ` քննարկելու հայապահպանության խնդիրները և երկրի առաջին դեմքից տեղեկանալու Հայաստանի համար կարևորագույն հարցերի շուրջ վերջին զարգացումների մասին:

Սերժ Սարգսյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք մեծ մասամբ վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման փորձին, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Երեքշաբթի նախատեսված են ՀՀ Նախագահի հանդիպումները ԳԴՀ քաղաքական ղեկավարության և գործարար շրջանակների հետ: Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի նաև Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։