484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԲՀԿ-ն ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նոր թեկնածուին
15:08
22 Հունիսի 2010

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնի նոր թեկնածուի անունը։

ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը նախօրեին հրաժարական է տվել, սակայն, նախագահը նրա ազատման մասին հրամանը դեռ չի ստորագրել։

«Նոր նախարար կդառնա Արթուր Գրիգորյանը, ով զբաղեցնում է Վերահսկիչ պալատի 8-րդ վարչության պետի պաշտոնը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը՝ չմեկնաբանելով Գրիգորյանի թեկնածության ընտրության պատճառները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը 2009 թվականից նշանակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվոտայով: Մնացականյանը նշանակվել է այդ պաշտոնում 2009 թվականի նոյեմբերի 23-ին՝ իրեն նախորդող Գևորգ Պետրոսյանի՝ առողջական վիճակի պատճառով տված հրաժարականից հետո:

«Մեր կանոնադրության համաձայն, առաջիկայում կանցկացվի նախարարի պաշտոնի նոր թեկնածության առաջադրման համապատասխան ընթացակարգ»,- ասաց նա:

Կուսակցության մամուլի քարտուղարը չհստակեցրեց Մնացականյանի հրաժարականի պատճառները, նշելով, որ այդ մասին նա անձամբ կհայտարարի մամուլի ասուլիսի ընթացքում:

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարությունում փոխվել է արդեն երեք նախարար: Ավելի վաղ այդ պաշտոնն ամրագրված էր Դաշնակցությանը, և այդ պաշտոնում ամենից երկար աշխատել է Աղվան Վարդանյանը (2003-ից 2008 թվականը):

Նրան այդ պաշտոնում փոխարինել է ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանն, ով նախարարի պաշտոնում է մնացել մեկ տարուց պակաս և հրաժարական է տվել Դաշնակցության՝ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: