480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Օձի խայթոցի հետևանքով երիտասարդի մահվան փաստով ծառայողական հետաքննություն է անցկացվում. Առողջապահության նախարարություն
19:16
21 Հունիսի 2010

Հայաստանում օձի խայթոցից երիտասարդի մահվան փաստով ծառայողական հետաքննություն է կատարվում, հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարարության բուժվարչության  պետ Վահան Պողոսյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։

Գառնի գյուղում հունիսի 6-ին գյուրզան խայթել է 27-ամյա Արբակ Ներսիսյանին, երբ նա խոտ հնձելիս է եղել սեփական այգում։ Երիտասարդին հոսպիտալացրել են սկզբում գյուղական հիվանդանոց, այնուհետև՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նա մահացել է։ Արբակի հայրը կարծում է, որ գյուղի հիվանդանոցում որդուն չի ցուցաբերվել անհրաժեշտ օգնություն, մասնավորապես, ներարկում չի իրականացվել, թեև բժիշկները հակաթույն ունեին։

«Այս դեպքը քննարկվում է, նշանակվել է ծառայողական հետաքննություն, որից հետո հնարավոր կլինի ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացնել։ Հրահանգի համաձայն, հակաթույնը կարող է ներարկվել մի քանի ժամվա ընթացքում, միաժամանակ հակագյուրզին եղել է ինչպես Գառնիում, այնպես էլ Երևանում»,- ասաց Պողոսյանը։

Ըստ նրա, ամեն տարի Առողջապահության նախարարությունը հանձնարարում է բոլոր բժշկական հաստատություններին գնել հակագյուրզին հակաթույնը, ինչպես նաև տրամադրում է դրա օգտագործման ուղեցույցը։ Միաժամանակ նախարարությունը վերահսկում է օձերի խայթոցների բոլոր դեպքերը և ցուցաբերված բժշկական օգնությունը՝ ամեն օր տեղեկատվություն ստանալով բոլոր մարզերից։

Պողոսյանը նշեց, որ ներկայում Հայաստանի բոլոր բժշկական հաստատություններն ունեն հակագյուրզին և մշտապես թարմացնում են իրենց բազան, թեև հակագյուրզինը կատարյալ հակաթույն չէ, և մահվան պատճառ կարող էին դառնալ նաև այլ գործոններ, այդ թվում՝ օրգանիզմի առանձնահատկությունները։

«Բոլոր արդյունքները պարզ կդառնան հետաքննությունից հետո»,- ասաց Պողոսյանը։

Մայիսի վերջից Հայաստանում օձերը սկսում են ակտիվանալ, նրանք ամռանն առանձնահատուկ ակտիվություն են դրսևորում և վտանգ են ներկայացնում։ Հայաստանի տարածքում հանդիպում է օձի 21 տեսակ, որոնցից թունավոր են չորսը՝ տափաստանային իժը, Դարևսկու իժը, փոքրասիական իժը և անդրկովկասյան գյուրզան։ Թունավոր օձերից ամենավտանգավորը գյուրզան է, հատկապես ամռանը։

Առաջին և անհապաղ օգնություն ցուցաբերելու նպատակով տուժածին անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկ խմեցնել և զուգահեռաբար անհրաժեշտ է կարճ ժամանակում հակաթույն ներարկել։

Հունիսի սկզբից Հայաստանի առողջապահության նախարարության կողմից արձանագրվել է օձերի խայթոցների մոտ 20 դեպք։

Առողջապահության նախարարության տվյալներով, 2009 թվականին օձերի խայթոցներով բժշկական օգնության է դիմել 110 մարդ, որոնցից 92-ը՝ մեծահասակներ են, իսկ 2008 թվականին բուժօգնության է դիմել 135 մարդ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: