478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանության զորքերը նշել են ձևավորման 18-ամյակը
13:55
21 Հունիսի 2010

ՀՀ ոստիկանության զորքերը (ավելի վաղ՝ Ներքին զորքեր) երկուշաբթի նշել են իրենց ձևավորման 18-ամյակը։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներ։

«Այս հանդիսավոր պահին՝ գնահատելով ոչ այնքան հեռավոր անցյալը, մենք պետք է հպարտությամբ նշենք, որ գոյության 18 տարվա ընթացքում Ոստիկանության զորքերը հասարակական կարգի ապահովման, հատուկ տարածքների պահպանության, ինչպես նաև պետականության ամրապնդման՝ իրենց առջև դրված ինդիրները պատվով են կատարել»,- ասաց ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը։

Սարգսյանը նշեց, որ Ոստիկանության զորքերը մարտական մկրտություն են ստացել արցախյան պատերազմի տարիներին, երբ ներքին անվտանգության ապահովման հետ մեկտեղ իրականացնում էին Հայաստանի սահմանամերձ տարածքների և Ղարաբաղի բնակավայրերի պաշտպանությունը։ Նա նշեց, որ այս տարիներին ցուցաբերած խիզախության համար Ոստիկանության զորքերի ավելի քան 100 զինծառայողներ զանազան պետական պարգևներ են ստացել, նրանցից 58-ը՝ հետմահու։

Ոստիկանության պետը նաև ավելացրեց, որ այժմ Ոստիկանության զորքերը գտնվում են լուրջ բարեփոխումների փուլում, որոնց շրջանակներում արվում են ամեն ինչ՝ նրանց մարտունակության և պրոֆեսիոնալիզմի բարձրացման համար։ Մասնավորապես, նա նշեց, որ աշնանից սկսած Ոստիկանության զորքերի համալրումը կիրականացվի բացառապես պայմանագրերի հիման վրա։

Ելույթից հետո Սարգսյանը պետական և գերատեսչական մեդալներով պարգևատրեց  Ոստիկանության զորքերի մի խումբ զինծառայողների։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 17-ին  հրամանով՝ «Մարտական  ծառայությունների համար» մեդալներ հանձնվեցին Սպառազինության գծով Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Վանիկ Մանուկյանին և Ոստիկանության զորքերի 1033 զինվորական մասի երկրորդ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Ջուլակյանին։

Ոստիկանության զորքերի մի շարք զինծառայողների գերատեսչական մեդալներ և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի անունից հիշարժան նվերներ հանձնեցին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: