484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ուժի կիրառման մասին Բաքվի սպառնալիքներն ուղղված են Ղարաբաղի խնդրով բանակցությունների ձախողմանը. Նալբանդյան
13:36
21 Հունիսի 2010

Ուժի կիրառման մասին սպառնալիքները հնչում են Բաքվից՝ նպատակ ունենալով ձախողել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում:

«Ուժի կիրառման մասին սպառնալիքները հնչում են Բաքվից ամեն օր: Երևի դրանք արվում են բանակցությունները ձախողելու համար», - ասել է Նալբանդյանը:

Նախարարը հիշեցրել է, որ այսօր բանակցային գործընթացն ընթանում է 2007 թ.-ի նոյեմբերին Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան փաստաթղթի հիման վրա:

«Հայաստանը ավելի քանի երկու տարի առաջ այդ փաստաթուղթը ընդունել է որպես բանակցությունների հիմք: Ադրբեջանը ընդհանրապես ժխտել է այդ փաստաթղթի` Մադրիդյան առաջարկությունների գոյությունը, և հիմա՝ երկու տարի անց, փորձում է ձևանալ, թե ինչ-որ բան ընդունում է: Ի՞նչ է ընդունում Ադրբեջանը», - ասել է Նալբանդյանը:

Նախարարի խոսքերով` հակամարտության կարգավորման, այդ թվում նաև բանակցային գործընթացի գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումն է: Այս մասին վկայում են նախորդ տարվա հուլիսին Լ'Աքվիլլայում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի (ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրներ) նախագահների հայտարարությունից հետո հրապարակված որոշ սկզբունքներ, որոնք ամրագրված են Մադրիդյան փաստաթղթում, որտեղ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավաբանորեն պարտադրվող ազատ կամարտահայտության միջոցով:

«Հայտարարելով Ադրբեջանի կազմում ԼՂ-ին բարձր ինքնավարության կարգավիճակ տրամադրելու պատրաստակամության մասին` այդ երկրի ղեկավարները փորձում են կանխորոշել կամարտահայտության ելքը` նման կերպ, ըստ էության, հերքելով ինքնորոշման սկզբունքը», - ասել է Նալբանդյանը:

Նա նշել է, որ այս սկզբունքը Մադրիդյան առաջարկությունների երեք հիմնարար սկզբունքներից մեկն է, որոնք ևս մեկ անգամ հաստատվել են ԵԱՀԿ 56 անդամ-երկրների արտգործնախարարների կողմից 2009 թ.-ի դեկտեմբերին Աթենքում:

«Ադրբեջանը հերքում է, ինչպես նաև կոպիտ կերպով խախտում է նաև վերը նշված հիմնարար սկզբունքներից երկրորդը` ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի սկզբունքը: Ադրբեջանը հրաժարվում է այդ սկզբունքի պահպանման մասին համաձայնագիր կնքել, հրաժարվում է հրադադարի ամրապնդման համար միջոցառումների ձեռնարկման մասին ԵԱՀԿ առաջարկներից, ինչպես նաև դիպուկահարների հետ քաշումից», - ասել է Նալբանդյանը:

Նախարարը նշել է, որ Մայնդորֆյան հռչակագրի ընդունումից հետո Ադրբեջանի ղեկավարները հայտարարել են, որ խաղաղ միջոցներով հակամարտությունը կարգավորելու մասին` փաստաթղթում ամրագրված դրույթները չեն նշանակում ուժի չկիրառման պարտավորություններ: «Ինչպես ասում են` առանց մեկնաբանության», - ասել է Նալբանդյանը:

Նախարարի խոսքերով` Ադրբեջանը կառչում է միայն մեկ սկզբունքից` տարածքային ամբողջականությունից` դրան էլ տալով սեփական մեկնաբանությունը: «Դժվար է որևէ մեկին համոզել, որ դու ընդունում ես Մադրիդյան փաստաթուղթը, եթե դու հերքում ես նրա մեծ մասը», - ասել է Նալբանդյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: